Բաժիններ՝

Արցախում զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ անհետաձգելի քննչական միջոցառումներ են ձեռնարկվել

Արցախում երկու զինծառայողների մահվան դեպքերը պարզելու համար անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը:

«Արդյունքների մասին կարճ ժամանակում կտեղեկացնենք»,- նշեց նա:

Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:

Նույն օրը, ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս