Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության դեպքում ինկուբացիոն շրջանը միջին հաշվով կազմում է հինգ – վեց օր:
Տարբեր երկրներում իրականացված գունավոր հեղափոխությունների նախապատրաստման և իրականացման գործում կարևորագույն դեր են խաղում, այսպես կոչված, տոտալիտար աղանդները, որոնք հանդիսանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների մասնաճյուղեր, ապահովում են իրականացվող հեղաշրջման զանգվածային բաղադրիչը։
Առնվազն ինը մարդ է զոհվել Գերմանիայի Հանաու քաղաքում անհայտ անձի սարքած հրաձգությունից:
Մոնրեալի Լա Պրերի արվարձանում առավազն 69 մարդ է տուժել 200 ավտոմոբիլի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարից (ՃՏՊ) հետեւանքով:
Փետրվարի 20-ին, ժամը 00:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Հանրապետության հրապարակում ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
«Տիկին Հովսեփյան, էս Գայանե Ավագյանը ամեն ինչ կանի, որ ծննդատունը փակվի, ինչ սուտ ասես՝ հորինում է, աչքի առաջ սարքը կա, ասում է՝ չկա»: Հարցը պարզում եմ մի քանի հոգուց, հավաստիանում այդ կնոջ վերաբերմունքի մասին:
Մագադանում փետրվարի 20-ի առավոտյան Ան-2 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել օդաթռիչքարանում վերթիռ կատարելիս, քանի որ չի կարողացել բարձրություն հավաքել: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Մագադանի մարզի գլխավոր վարչությունում։ «Ինքնաթիռն ընկել է վերթիռ կատարելիս: Այնտեղ եղել է 14 մարդ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: Մարզի կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 11 […]
Չինաստանում փետրվարի 20-ի տեղական ժամանակով 00:00-ին (Երեւանի ժամանակով փետրվարի 19-ի 20:00-ի) դրությամբ Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 74 հազար 576, մահացու ելք է արձանագրվել 2 118 դեպքում, հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։
1988-ի փետրվարի 20-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը, որն իրավական ուժ հաղորդեց մեր ժողովրդի բազմամյա նկրտումներին եւ ազդարարեց նրա նվիրական իղձերի ու նպատակների իրականացման մեկնարկը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վանաձորի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հայտնվել են դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետության վարչական դատարան է դիմել Գոռ Մաթեւոսյանը եւ հայց ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղերում մրցեցին «Ատալանտա»-«Վալենսիա», «Տոտենհեմ»-«Լայպցիգ» զույգերը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ադրբեջանցի ռազմական հանցագործ Ռամիլ Սաֆարովի կողմից գազանաբար իրականացված ոճրագործության տարելիցն է: 2004թ փետրվարի 19-ին Բուդապեշտում ընթացող ՆԱՏՕ-ի իրականացրած ռազմական դասընթացների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանը սպանվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ձեռքով: Գուրգեն Մարգարյանը սպանվեց քնած ժամանակ, ադրբեջանցի սպա Սաֆարովը կացնահարել էր հայի գյուխը:
Փաստաբան Գեորգի Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ Սահմանդարության հոդված 2` Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին․․․ Հարց է առաջանում, իսկ ո՞վ է ժողովուրդը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է ֆրանսիական դպրոցներում օտար լեզուների դասավանդման ծրագրերը, որոնք կազմակերպվում են տվյալ համայնքների կողմից ու չեն վերահսկվում պետության կողմից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ մոտեցում ունեք մյունխենյան քննարկման ժամանակ Ալիեւի հնչեցրած «փուլ առ փուլ» տարբերակին, որի մասին Փաշինյանը լռում է․ լռությունը համաձայնության նշա՞ն է՝ հարցրինք Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանին։
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ որոշ լրատվամիջոցներում ոչ պաշտոնական տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի դոցենտ Գագիկ Ասլանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ նույն բուհի նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի՝ «անհիմն շնորհված» դոկտորական ատենախոսության կապակցությամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական հանրաքվեի լոզունգներ, խորհրդանիշ ընտրելու համար իշխող ուժը մրցույթ է հայտարարել։ «Բաց մրցույթ է, մի քանի օր է՝ շրջանառության մեջ է, ցանկացած ոք կարող է մասնակցել, հաղթել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած տարվա հուլիսին Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով առաջին դատական նիստը նշանակված է փետրվարի 24-ին՝ Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում։ Հիշեցնենք, որ նշված դեպքով հարուցված առաջին դատական նիստը նշանակվել էր դեկտեմբերի 1-ին, բայց անհայտ պատճառներով հետաձգվեց։ Այս գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է լուրջ խնդրի առաջ: «Բանն այն է, որ այսօր ԲԴԽ-ում քննարկվելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը, եւ նախնական քննարկման ժամանակ ԲԴԽ շատ անդամներ եկել են այն եզրակացության, որ այլ ելք չունեն եւ պետք է կայացնեն դրական՝ բավարարող որոշում:
«Ինչպես հայտնի է, մինչեւ մարտի 31-ը գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելու ենթակա պաշտոնյաները այն պետք է ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին դեռեւս ընդունված չէ կառավարության՝ նոր հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանող կամ փոփոխող որոշումը։
«Փաստ» թերթը գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Արամ Խաչատրյանի երաժշտության վրա ՀՀ նոր օրհներգի տեքստի համար մրցույթ է հայտարարվում։ Ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ստացվող հայտերն ուսումնասիրելու համար։ «Փաստը» որոշեց տեղեկանալ, թե ինչ է արվել անցած մեկ տարվա ընթացքում։ Հայտերի ուսումնասիրման աշխատանքային խմբի համակարգող Լեւոն Սահակյանը նշում է՝ մոտ 200 հայտ են ստացել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ-ից ԱԺ ներկայացված հասարակական կազմակերպությունների մասին օրենքը, որը նախատեսում է ֆինանսական լիարժեք թափանցիկություն, հեռուն գնացող նպատակներ ունի։ Առաջին հայացքից թվում է, թե այն ներառում է նաեւ «Բաց հասարակության հիմնադրամների» «կապիտալի» վերահսկողությունը, սակայն դե ֆակտո փորձում են ՊԵԿ-ի պրիցելի տակ դնել իշխանություններին հակընդդեմ ՀԿ-ներին, առաջին հերթին՝ ՎԵՏՕ-ին եւ քոչարյանականներին, ապա, անհրաժեշտության դեպքում, որեւէ պատճառաբանությամբ փակել դրանք»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի առաջիկա անելիքների մասին: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ից, սակայն մինչեւ այսօր քարոզչության ոչ մի կողմ ըստ էության քարոզչություն չի իրականացնում: Մեր տեղեկություններով, «Այո»-ի կողմ հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է մի քանի փուլի բաժանել իր գործունեությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանը։
Սքայդայվեր Վինս Ռեֆետը Դուբայում 1,8 կիլոմետր օդ է բարձրացել չորս ոչ մեծ ռեակտիվ շարժիչներով ուսապարկ-թեւով: Այդ մասին հաղորդվում է Jetman Dubai ընկերության կայքում, որը նաեւ հրապարակել է թռիչքի տեսագրությունը։
Բրիտանացի ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի նախկին ֆրոնտմեն Օզի Օսբոռնն իր No More Tours II («Այլեւս ոչ մի շրջագայություն») շրջագայության ամերիկյան մասը չեղարկել է Պարկինսոնի հիվանդության պատճառով:
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը հեռուստահաղորդավարուհի Լուիզա Մինչինին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու է դադարել կարդալ Instagram սոցիալական ցանցում արված մեկնաբանությունները:
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Քայա Գերբերը, իր բաժանորդներին ներկայացրել է բաց լուսանկար՝ առանց ներքնազգեստի: