«ՀՀ վարչապետը և իշխանական թևը ջանասիրաբար փորձում են «ժողովուրդ» հավաքականի ներքո գտնվող քաղաքացիներին բաժանել երկու խմբի՝ ԱՅՈ ասողներին ներկայացնել որպես ժողովուրդ, իսկ ՈՉ ասողներին հակաժողովրդական»

Փաստաբան Գեորգի Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ Սահմանդարության հոդված 2` Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին․․․
Հարց է առաջանում, իսկ ո՞վ է ժողովուրդը։

ՀՀ վարչապետը և իշխանական թևը ջանասիրաբար փորձում են «ժողովուրդ» հավաքականի ներքո գտնվող քաղաքացիներին բաժանել երկու խմբի՝ ԱՅՈ ասողներին ներկայացնել որպես ժողովուրդ, իսկ ՈՉ ասողներին հակաժողովրդական։

ՀՀ Սահմանդարության հոդված 8՝ Գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են։

Փաստորեն եթե որևէ ընտրող կասի ՈՉ անկախ իր տարակարծությունից, հիմնավորումներից հակաժողովրդական է, իսկ այդ դեպքում արդյոք հրապարակային ԱՅՈ քարոզարշավը անձնավորված՝ Հրայր Թովմասյանի գործոնով չի ոչնչացնում Հայաստանում ժողովրդավարական պետության սկզբունքները և ատելություն սերմանում հայը հայի նկատմամբ։

Ըստ էության ԱՅՈ կամ ՈՉ պետք է լինեն քաղաքական կատեգորիաներ և որոշումներ, այնինչ իրողության մեջ դրանք իրավական պետության ամրապնդման շուրջ ընտրության իրավունք է անկախ որը կնտրվի։

Խնդիրը նրանում է, որ թե Հրայր Թովմասյանը, թե որևէ այլ պաշտոնյա չի կարող այնքան դերակատարում ունենալ որ միայն ՍԴ դատավորների համար հանրաքվե անցկացվի այն դեպքում երբ իրողության մեջ պետք է ոչ միայն այդ այլև սուպերվարչապետական նորմերի փոփոխություն կատարվեր, այնինչ առկա է լռելյայն այդ նորմերով վարչապետի կարգավիճակի պահպանում երբ «Մերժիր Սերժին» կարգախոսը իր մեջ պարունակում էր վերջ սուպերվարչապետական ռեժիմին և ՍԴ հարցի հետ պետք է բարձրացվեր առաջնահերթ այդ նորմերի փոփոխություն։

ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԻՆՉՈ՞Ւ։

ՍԴ դատավորների հարցը պետք է լուծվեր ոչ թե հանրաքվեով, այլ իրենց պաշտոնավարման ժամանակ կայացրած որոշումների որպես ակնհայտ ապօրինի դատական ակտերի կայացման պարզումով և առաջնահերթ ընտրակեղծիքների ժամանակին հնչեցրած մեղադրանքների պարզումով, թե իշխանության գալով պարզվել է որ ճիշտ որոշումներ են կայացվել և այդ մասով հնարավոր չէ հակառակը պնդել։

Չգիտես՝ ինչու ըստ էության այդ հարցերը մնում են անգործության մատնված և կրկին գործ ունենք քաղաքական մանիպուլյացիների հետ, ուստի հարկ է ոչ թե քաղաքական այլ իրավական հարթությունում լուծել առկա խնդիրը, իսկ եթե չկա ապօրինի դատական ակտի կայացման փաստ, որեմն ով նշանակվում է դատավոր թող աշխատի, այլապես ով էլ հետագայում գա հաստատ ժողովրդի ընտրությունը չի լինելու, քանի որ ինչպես փորձվում էր համոզել այսքանը նշանակվել են այս վարչապետի կողմից, այնքանը այն, իսկ հանրաքվեից հետո փաստորեն վարչապետ Փաշինյանի կողմից։

Տեր եղեք 2018 թվականի ապրիլյան հեղափոխության իրական կարգախոսների կյանքի կոչմանը, այլ ոչ թե անձնական անկարողությունը հանրային պահանջի և հրապարակային ՈՉ նկատմամբ ատելություն քարոզելու միջոցով անձնական հարցեր կարգավորել»։

ՀՀ Սահմանդարության հոդված 2` Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին․․․Հարց է առաջանում, իսկ…

Gepostet von Georgi Meliqyan am Mittwoch, 19. Februar 2020

Տեսանյութեր

Լրահոս