Այս օրը խիստ խորհրդանշական է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության և համայն հայության համար, քանզի այն հանդիսացավ համազգային զարթոնքի հիմք և ազգային ինքնության գիտակցման նորացված ալիքի մեկնարկ: Այդ ալիքը հետզհետե թափ առնելով և հզորանալով՝ հանգեցրեց Արցախյան գոյապայքարում հայկական մեծ հաղթանակի, որի արդյունքում ձևավորվեց ժողովրդավարական և ինքնիշխան Արցախի Հանրապետությունը:
Այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի անունից շնորհավորական նամակ է հղվել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին։ Շնորհավորելով նշանավոր տոնի և ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ՝ Նախագահ Քոչարյանը բարեկեցություն, ոգու ամրություն և հարատև խաղաղություն է մաղթել Արցախի ժողովրդին։
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին… Մեծ քաղաքականության մեջ պատահականություններին և զուգադիպություններին չեմ հավատում, հետևաբար փորձում եմ գտնել հետևյալ հարցի պատասխանը. ինչ պատճառով «հանրաքվե» անունը կրող միջոցառումը նշանակվեց ապրիլի 5-ին։ Խիստ տարօրինակ է նաև այն փաստը, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով ձևավորված մասնագիտական հանձնաժողովը, որը […]
«Քարոզարշավը դե յուրե մեկնարկել է, դե ֆակտո՝ ոչ, որպես այդպիսին՝ այս պահին քարոզարշավ գոյություն չունի։ Ես ասել եմ, այժմ էլ կրկնում եմ, եթե «Ոչ»-ի շտաբը կարողանա գրագետ քարոզարշավ իրականացնել, ապա հաղթելու է, որովհետև «Այո»-ի մոտիվացիան այն է, որ ամենաքիչը 850.000 մարդու պետք է ուղարկի տեղամասեր, որից 650 հազարը պետք է գնա և «կողմ» քվեարկի։ Այս մոտիվացիան շատ թույլ է, քանի որ պետք է գնան և ընդամենը 7 դատավորի աշխատանքից ազատելու համար հանրաքվեին ասեն՝ «Այո», առավել ևս, որ ընտրողների մեծ մասը չգիտի, թե դատավորներին աշխատանքից ազատելն իրենց ինչ է տալու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և ձևավորված «Այո»-ի և «Ոչ»-ի ներկա գործողություններին։
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուի հավակնորդները հեռուստաբանավեճերի առաջին 10 րոպեում, որոնք տեղի են ունեցել փետրվարի 19-ին Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ), տասն անգամ անդրադարձել են միլիարդատեր Մայքլ Բլումբերգին՝ նրան համեմատելով հանրապետական Դոնալդ Թրամփի հետ եւ մեղադրելով փողով Սպիտակ տուն իրեն ճանապարհ հարթելու մեջ:
Մեր երկիրը նորից ընտրությունների նախընտրական փուլում է: Սա ևս օրվա իշխանությունների «արտակարգ» օրակարգն է, որին հերթական անգամ հանգել են իշխանափոխության նպատակով խոստացված, սակայն չլուծվող սոցիալ-տնտեսական խնդիրների համար մեղավորներ գտնելու «ճանապարհին»:
Երվանդ Մանարյանը 1940-ականներին Հայրենիք վերադարձած հայերի սերնդից էր, ոսկե սերնդի ամենապայծառ աստղերից մեկը, մեկը նրանցից, ովքեր 20-րդ դարի երկրորդ կեսին ստեղծեցին մշակութային Երեւանի կերպարը:
3 միլիարդ 447 միլիոն դրամ՝ ԿԸՀ-ին և ոստիկանությանը՝ հանրաքվեի կազմակերպման համար
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 19-ին, ժամը 05.15-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Խաչիկ Ղ.-ն։
Գագիկ Համբարյանը՝ հանրաքվեի, Փաշինյան-Ալիև հանդիպման և հնարավոր զարգացումների մասին. ՈՒՂԻՂ
Կառավարությունը 50 միլիոն դրամ տրամադրեց ԿԳՄՍ նախարարությանը
Փետրվարի 20-ին, ժամը 08:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Հերհեր գյուղ տանող խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան սահել է մոտակա ձորակը. տուժածներ չկան:
Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Բողոքի ակցիա Կառավարության դիմաց. ՈւՂԻՂ
Փաշինյանը Բադասյանին հրահանգեց զբաղվել Մոնումենտում նախկինների կառուցած դղյակներով
Կառավարությունը փետրվարի 20-ի նիստում ընդունեց որոշման երեք նախագիծ, որոնցով առաջարկվում է ստորագրել Եվրամիության և ՀՀ կառավարության միջև երեք համաձայնագիր։
Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչները համաձայնեցնում են սիրիական կարգավորման շուրջ եռակողմ գագաթնաժողովի ամսաթիվը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում:
Գյումրիում շների ստերջացումը, այսպես կոչված, քաղաքակիրթ եղանակով վնասազերծումը միայն վերջերս է իրականացվում:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բժշկական կենտրոնում բուժվող հիվանդի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին փետրվարի 19-ին դուրս է եկել բանտից՝ այնտեղ անցկացնելով վեց տարի եւ ինն ամիս մի շարք պաշտոնեական հանցագործություններ կատարելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելին կնշանակի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար: Համապատասխան հայտարարությունը ԱՄՆ-ի ղեկավարը փետրվարի 19-ին արել է Twitter-ում։
Կառավարության նիստը՝ ՈԻՂԻՂ
«Արցախյան խնդրի կարգավորում. նոր իշխանություններ, նոր տարբերակնե՞ր». Տաթևիկ Հայրապետյան. ՈՒՂԻՂ
Վրաստանի նախագահի վարչակազմը հայտնել է, որ «Ֆեյսբուք» ցանցում կատարված հրապարակումից հետո, որի հեղինակը Եվրոպայի խորհրդում Վրաստանի նախկին դեսպան Մամուկա Ժղենտին է, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պլանավորված այցը Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն (ԿԱՀ) չեղյալ է հայտարարված, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում՝ հանրաքվեին մասնակցելու ու քաղաքացիների մյուս իրավունքների երաշխավորման նպատակով:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հակասահմանադրական հանրաքվեի հաղթանակը երկրորդ հերթին (առաջինում միշտ հասկացողներն են) պիտի մտահոգի նաև իշխող թիմում այսօր ուրախությունից գլուխկոնծի տվողներին, քանի որ դատարկ, անծրագիր ու անբովանդակ հեղափոխության հաջորդ արարն անպայման լինելու է իշխանության ներսում հեղափոխության ընթացքը «խանգարող» տրոցկիստազինովևական դավադիր խմբերի բացահայտումն ու ոչնչացումը»։
Փետրվարի 19-ին հաղորդվել էր Դադիվանքի եկեղեցական համալիրից կատարված գողության մասին:
Այս օրերի Հայաստանը դասական անտիուտոպիա է։ Ինչ կլիներ պատմական հայտնի որոշ գործիչների հետ, եթե նրանք ապրեին այսօրվա Հայաստանում: Միանշանակ, նրանցից շատերը կկալանավորվեին, ոմանք ստիպված կլինեին երկրից չբացակայելու ստորագրություն տալ, իսկ որոշներն էլ ստիպված կլինեին Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովում պատասխանել լուլուների տարատեսակ հարցերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ:
Օրվա անվանումը լիովին փոխանցում է այն, ինչ տեղի էր ունենում Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում 1988թ. փետրվարի 20-ին: Այդ օրը վերածնվում էր ոչ միայն Արցախը, այլև՝ հայկական երազանքը, անկախ պետականության գաղափարը: Այդ օրն ամրապնդվեց մեր միասնությունը, և հնչեց հզոր մի ազդակ, որ եկել է արդարության վերականգնման, ազատության հաղթանակի ժամանակը: