
«Ատալանտա»-ն և «Լայպցիգ»-ն հաղթանակ տոնեցին. Չեմպիոնների լիգա

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղերում մրցեցին «Ատալանտա»-«Վալենսիա», «Տոտենհեմ»-«Լայպցիգ» զույգերը:
«Ատալանտա»-ն սեփական հարկի տակ ընդունելով «Վալենսիա»-ն առավելության հասավ 4:1 հաշվով: Իտալական ակումբի կազմում աչքի ընկան Հանս Հատեբուրը (դուբլ), Յոսիպ Իլիչիչը և Ռեմո Ֆրոյլեր: «Վալենիսա»-ից գնդակ հեղինակեց Դենիս Չերիշևը:
Օրվա մյուս խաղում «Տոտենհեմ»-ը տանը մրցելով «Լայպցիգ»-ի հետ զիջեց նվազագույն հաշվով: Գերմանական ակումբի կազմում միակ գնդակը խփեց Տիմո Վերները: