Բաժիններ՝

Jetman-ի օդաչուն ռեակտիվ ուսապարկով գրեթե 2 կիլոմետր օդ է բարձրացել Դուբայում

Սքայդայվեր Վինս Ռեֆետը Դուբայում 1,8 կիլոմետր օդ է բարձրացել չորս ոչ մեծ ռեակտիվ շարժիչներով ուսապարկ-թեւով: Այդ մասին հաղորդվում է Jetman Dubai ընկերության կայքում, որը նաեւ հրապարակել է թռիչքի տեսագրությունը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Jetman-ի օդաչուն նախ ջրի վրա հինգ մետր բարձրությամբ թռել է Ջումեյրա լողափին եւ մոտավորապես 100 վայրկյան օդում կախված մնացել՝ ցուցադրելով թռիչքը կառավարելու ունակություն, ինչից հետո նա վերադարձել է թռիչքային գոտի: Այնուհետեւ Ռեֆետը կրկին օդ է բարձրացել եւ սկսել թափ առնել՝ ուղղություն վերցնելով դեպի ափի մերձակա երկնաքերները: Նրան հաջողվել է հասնել թռիչքի 240 կիլոմետր/ժամ միջին արագության:

Ռեֆետը 100 մետր բարձրություն է թռել ութ վայրկյանում, 200 մետր՝ 12 վայրկյանում, 500 մետր՝ 19 վայրկյանում եւ 1 կիլոմետր՝ 30 վայրկյանում: Նրան հաջողվել է ծովի մակերեւույթից վեր բարձրանալ 1,8 կիլոմետր: Իջնեով 1,5 կիլոմետր բարձորություն, Ռեֆետը բացել է պարաշյուտը: Շուտով նա վերադարձել է գետին: Նշվում է, որ թռիչքը տեւել է 3 րոպե:

«Դա առաջին դեպքն է, երբ Jetman-ի օդաչուն համատեղել է ոչ մեծ բարձրության վրա անվտագ առկախումը եւ մեծ բարձրության վրա կատարյալ օդանավավարությունը մեկ թռիչքի ժամանակ»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս