«Ահա, թե ինչ պետք է իմանալ Ադրբեջանի իրական իրավիճակի մասին». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ադրբեջանցի ռազմական հանցագործ Ռամիլ Սաֆարովի կողմից գազանաբար իրականացված ոճրագործության տարելիցն է: 2004թ փետրվարի 19-ին Բուդապեշտում ընթացող ՆԱՏՕ-ի իրականացրած ռազմական դասընթացների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանը սպանվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ձեռքով: Գուրգեն Մարգարյանը սպանվեց քնած ժամանակ, ադրբեջանցի սպա Սաֆարովը կացնահարել էր հայի գյուխը:

Հունգարական դատարանը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման,բայց 8 տարի անց նա հանձնվեց Բաքվին: Ադրբեջանում սպա Սաֆարովն անմիջապես ազատ արձակվեց, նրան դիմավորեցին իբրև հերոս, բարձացնելով կոչումը` վճարեցին նաև 8 տարվա աշխատավարձը: Քնած հայի սպանության համար Ռամիլ Սաֆարովը ճանաչվեց Ադրբեջանի ժողովրդական հերոս: Նրա մասին գրքեր են գրում,օրինակ են բերում` որպես ադրբեջանական հերոս: Ահա, թե ինչ պետք է իմանալ Ադրբեջանի իրական իրավիճակի մասին:

Հ.Գ. Հայ և ադրբեջանցի ժողովրդի խաղաղության նախապատրաստման խորագրի ներքո՝ առաջարկում եմ Ադրբեջանի իշխանություններին, որ իրենք հանձնեն Ռամիլ Սաֆարովին Հայաստանի Հանրապետությանը՝ գազանաբարո սպանության արդար դատավճիռը կայացնելու համար: Ես` որպես Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր, երաշխավորում եմ, որ մարդասպանի դատավարությունը կանցկացվի համաձայն բոլոր միջազգային իրավական նորմերի, ինչպես նաև կապահովվի իրավապաշտպանի անհրաժեշտ աջակցությունը»:

Այսօր ադրբեջանցի ռազմական հանցագործ Ռամիլ Սաֆարովի կողմից գազանաբար իրականացված ոճրագործության տարելիցն է: 2004թ…

Gepostet von Arman Abovyan am Mittwoch, 19. Februar 2020

Տեսանյութեր

Լրահոս