ՀՅԴ-ն դեմ է թե փուլային, թե փաթեթային տարբերակին. Իսկ ինչի՞ն է կողմ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ մոտեցում ունեք մյունխենյան քննարկման ժամանակ Ալիեւի հնչեցրած «փուլ առ փուլ» տարբերակին, որի մասին Փաշինյանը լռում է․ լռությունը համաձայնության նշա՞ն է՝ հարցրինք Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանին։

«Փուլային-փաթեթային տարբերակ` երկուսն էլ մեզ համար անընդունելի են»: Այսինքն՝ համաձայն եք Փաշինյանի առաջ քաշած նոր` «մյունխենյա՞ն» տարբերակին։ «Ես համաձայն եմ եւ առաջնորդվում եմ իմ կուսակցության կոնցեպտով, եւ եթե երկրի առաջնորդները եւս դրանով առաջնորդվեն, հաջողություններն ակնհայտ կլինեն․․․ ունենք ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ, նույնկերպ ձեւավորված խորհրդարան, պետության համար անհրաժեշտ բոլոր կառույցները, ինչը բավարար է միջազգային հանրության համար` ճանաչելու Արցախի Հանրապետությունը՝ որպես սուբյեկտ»:

Իսկ ինչո՞ւ ՀՀ-ն Արցախի հետ չի կնքում ռազմավարական դաշինք։ «Եթե մենք ունենայինք այդ պայմանագիրը, ապա մյունխենյան քննարկումը բոլորովին այլ որակ կունենար։ Ինչու չի կնքվում՝ երեւի թե քաղաքական կամքը չի բավարարում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829