«Պետբյուջեի եկամուտներն ավելացրել ենք 1 միլիարդ դոլարով, հանրաքվեից հետո պրոցեսին նոր թափ կտանք». Փաշինյան
Կառավարության փետրվարի 20-ի նիստում գործադիրը պահուստային ֆոնդից 3 միլիարդ 400 միլիոն դրամ հատկացրեց 2020 թվականի հանրաքվեի անցկացման համար։
Վարչապետ Փաշինյանն այդ հատկացման վերաբերյալ նշեց, որ այն չպետք է դառնա շահարկումների առարկա, որովհետև այդ ծախսված գումարն ի վերջո ներհոսելու է տնտեսություն, քանի որ դրանցով տեղի են ունենալու տնտեսական գործարքներ։
«Բացի այդ, ժողովրդի կամարտահայտությունն ապահովելու համար, այո՛, պետք է ծախսվեն գումարներ, արտահերթ խորհրդարանական և բոլոր ընտրությունների ժամանակ էլ ծախսվել են։ Ընդհանրապես, ցանկացած պետական կառավարում ենթադրում է պետական ծախսեր, այնպես որ, այստեղ շահարկումները տեղին չեն։ Բացի այս, պետք է արձանագրել, որ նախորդ 1.5 տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են ավելի քան 1 միլիարդ դոլարով, իսկ այս որոշումների արդյունքում մենք նոր թափ ենք տալու այս պրոցեսներին»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում