Բաժիններ՝

Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլին դուրս է եկել բանտից և զբաղվելու է քաղաքականությամբ

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին փետրվարի 19-ին դուրս է եկել բանտից՝ այնտեղ անցկացնելով վեց տարի եւ ինն ամիս մի շարք պաշտոնեական հանցագործություններ կատարելու համար: Մերաբիշվիլիի ազատման կադրերն ուղիղ եթերում ցուցադրել է Mtavari Arkhi վրացական հեռուստաընկերությունը։

Դուրս գալով բանտից՝ նա հայտարարել է, որ մտադիր է ակտիվորեն զբաղվել քաղաքական գործունեությամբ: Մերաբիշվիլին 2004 թվականի հունիսի 7-ից մինչեւ դեկտեմբերի 18-ն զբաղեցրել է Վրաստանի պետանվտանգության նախարարի պաշտոնը, 2004 թվականի դեկտեմբերից մինչեւ 2012 թվականի հուլիսը եղել է երկրի ներքին գործերի նախարարը, հուլիսից մինչեւ 2012 թվականի հոկտեմբերը պաշտոնավարել է որպես հանրապետության վարչապետ: 2013 թվականի մայիսին նա ձերբակալվել է մի շարք հանցագործություններ կատարելու մեղադրանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս