Բաժիններ՝

Անկարան, Մոսկվան և Թեհրանը համաձայնեցնում են նոր գագաթնաժողովի ամսաթիվը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչները համաձայնեցնում են սիրիական կարգավորման շուրջ եռակողմ գագաթնաժողովի ամսաթիվը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում:

«Կողմերն աշխատում են գագաթնաժողովի ամսաթվի համաձայնեցման շուրջ: Կողմերի միջեւ համաձայնության ձեռքբերումից հետո հասարակայնությանը կտեղեկացվի գագաթնաժողովի ամսաթվի մասին»,-ընդգծել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Նախօրյակին ՌԴ ԱԳ փոխնախարար, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հայտնել է, որ Սիրիայի շուրջ ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ Թեհրանում մարտի սկզբին, եթե ստացվի Թուրքիայի ղեկավարության համաձայնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս