
Իշխանության վարկանիշը շարունակում է նվազել

Իշխանության վարկանիշը՝ ըստ երկու տարբեր չափումների, նոր հակառեկորդ է գրանցել՝ 17.7 տոկոս վստահություն։ Այդ չափումները, ըստ հավաստի տեղեկությունների, կատարվում են արևմտյան դեսպանատներից մեկի կողմից, ամեն 3 ամիսը մեկ, և հերթական անգամ դրանց արդյունքում գրանցվել է վարկանիշի անկում։
Ըստ դիտարկումներն իրականացրած փորձագետների վերլուծությունների՝ իշխանության վարկանիշի վրա ազդեցություն են ունեցել, մասնավորապես, հանրային այն ընկալումները, որոնց համաձայն՝ իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանը, չի կարողանում պայքարել կորոնավիրուսի դեմ, կանխարգելել դրա տարածումը, և, որ խուճապի է մատնվել դրա արդյունքում։ Այս ընկալման կրողները հարցադրում են անում՝ եթե այսպիսին է իշխանության արձագանքն առանձին վերցրած մեկ համաճարակի դեպքում, ինչպիսի՞ն կլինի այն, եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի։