Բաժիններ՝

Նոր Նորքի քրեական հետախույզները բնակարանային և անձնական ունեցվածքի գողություններ են բացահայտել

Մարտի 2-ին, ժամը 5.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, ՊՊԾ ծառայողների և բաժնի վետերանների հետ համատեղ, Գայի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին երեք տղամարդու, որոնցից մեկը` Երևանի, երկուսը Զովունի և Նոր Խարբերդ գյուղերի բնակիչներ էին:

Պարզվել է, որ նրանք նախորդ տարվա հոկտեմբեր և այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Կոտայքի մարզում ու մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարել են մի շարք բնակարանային և անձնական ունեցվածքի գողություններ:

Գողությունների փաստով հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031