
Դի է հայտնաբերվել

Մարտի 23-ին, ժամը 11:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծատուրյան փողոցի թիվ 34 շենքի բնակելի նկուղային հարկում բնակվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են նկուղի դուռը և անկողնում հայտնաբերել Մնացական Մ.-ի դին: