Այսօր, ժամը 14:00-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին կրկին հրավիրել են հարցաքննության՝ այս անգամ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Արցախը մերժեց Էռատոյին. «Վալեքս» հյուրանոցի բակից ապամոնտաժվել են Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղադրված տոնական տաղավարները:
ԱԺ նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան պետերազմում նահատակված Ռուստամ Գասպարյանն այսօր Արմավիրի քաղաքապետի ու ավագանու որոշմամբ արժանացավ «Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչման։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից գործելու է ՀՀ կառավարության 20.10.2020թ. թիվ 1708-Ն որոշման հավելվածով սահմանված ցանկում ընդգրկված թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը՝ 6 ամիս ժամկետով։
Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձինք զենք-զինամթերքը թաքցնելով հիմնականում Արցախից մեկնող ավտոմեքենաներում ապօրինի կերպով տեղափոխել կամ փորձ են արել տեղափոխել Հայաստանի Հանրապետություն` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչ Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռից և փորձում է ամեն գնով պահել այն, մինչ իմքայլական պատգամավորները թաքնվել են խորը «բունկերներում», մինչ հասարակության մի մեծ զանգված շարունակում է մնալ անտարբեր, իսկ փոքր հատվածը փորձում է ամեն գնով արդարացնել Նիկոլին, Ադրբեջանն Արցախում իրականացնում է լայնածավալ ծրագրեր.
Ռազմական դրության ռեժիմի պարագայում Նիկոլը հանձնում է նաև Սյունիքի գյուղերը։ Ես չգիտեմ մի երկիր, որտեղ հայտարարված է ռազմական դրություն, բայց թշնամու զինված զորքերը, դրոշը ձեռքներին անարգել մտնում են այդ պետության տարածք։ Այս պարագայում ևս ՀՀ ռազմական դրությունը ձեռնտու է միայն թշնամուն։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարգադրություն է ստորագրել Գեորգի Գախարիային վարչապետ նշանակելու մասին, հաղորդել է պետության ղեկավարի վարչակազմը:
Քաշաթաղի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները չեն օգտվելու կորցրած տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության ծրագրից, քանի որ այդ տարածքները չեն անցել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ:
Լեռնային Ղարաբաղում Հումանիտար ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներից մեկում անվտանգության միջոցառումների վերաբերյալ դասընթաց են անցկացրել:
«Կալանավորելու համար դատարանը հիմք չի տեսել: Մենք ստիպված ենք լինելու պաշտպանել նաև մեր դատական համակարգը: Ակնհայտ է և այդ մասին է փաստում երեկ շրջանառության մեջ դրված նախագիծը, որ կա քաղաքական որոշում՝ բնաջնջել նաև դատական համակարգը»,- ասաց քաղաքապետի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Հայաստանում դեկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 621 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 156 763-ի:
Մարտական գործողությունների Մատաղիսի հատվածում հայտնաբերվել է 3, իսկ հարավային ուղղությամբ 1 զինծառայողի աճյուն:
Շաղիկ Մարուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ: Լա՛վ ա արել։ Ինչ անում ա՝ լավ ա անում։ Նիկոլն ապրած կենա։ Ոստիկանները խի՛ստ համաչափ ուժ կիրառեցին նիկոլի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ: Էն բռնություների դեմ խոսողներ՝ ճիշտ են չէ՞ արել, հըլը քիչ են արել։ Արյունլվիկ նկարները չեմ դնում։ Ընկերուհիներիս բռունցքներով խփած կարմիր բեռետավորներն էլ էս անգամ կպլստան։
Անհետ կորած զինվորների հարազատները կառավարությունում են. ՈՒՂԻՂ
Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները ևս միացել են կառավարության հրաժարականի պահանջին:
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության պետ:
Պատերազմի ընթացքում պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենին այլ պաշտոնի նշանակելը մեծ թվով հարցեր է առաջացնում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այլեւս կորոնավիրուսով վարակման ախտանիշներ չունի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները կարողացել են խոցել այն հրթիռների մեծ մասը, որոնք դեկտեմբերի 25-ին իսրայելական բանակն արձակել էր Համայի նահանգի արեւմտյան մասի ուղղությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը նոր նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում են փոփոխություն կատարել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: Այն դեռեւս ներկայացվել է հանրային քննարկման, որից հետո՝ արդեն հաջորդ տարի, կքննարկվի խորհրդարանում: Երեկ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այն ստացել էր 97 կողմ ձայներ:
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 45 զինծառայողի անուն:
44 օր է, ինչ Նիկոլը կապիտուլյացիա է թաքուն ստորագրել, 44 օր է, ինչ նրա՝ աթոռին կառչելը շատ թանկ է նստել մեզ վրա՝ նոր գերիներ, հանձնված նոր գյուղեր, Սյունիքում՝ Ադրբեջանի դրոշ ու զինվորականներ, Սոթքում՝ անհասկանալի զիջումներ ՀՀ տարածքից:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ արտոնյալ պայմաններով 200 միլիոն խորանարդ մետր գազ վաճառելու մասին նախորդ շաբաթ կնքված համաձայնագիրն առանձնակի նշանակություն ունի արցախյան պատերազմի համատեքստում:
«Իրատես» թերթը գրում է. «Ժողովուրդը լավ խոսք ունի. «Երկաթը տաք-տաք են ծեծում»։ Ընդդիմությունը կորցրեց Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճիշտ ժամանակը, ու, դրանից օգտվելով, այսօր իշխանությունն է անցել հակահարձակման։ Այսօր ամեն ինչ ընդդիմության դեմ է աշխատում՝ եղանակային պայմանները, իշխանության «ֆեյքերի» նոր թափով գործի լծվելը, ընդդիմության առաջնորդների հանդեպ մեծ թափ ստացած վարկաբեկումները։
Սրբապիղծ վիժվածքները հրահանգով կրկին անգամ ոտքի են ելել և ցանկանում են հարձակվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա, Հայոց Եկեղեցու վրա, լավ գիտակցելով որ Հայոց Եկեղեցուն հարվածելով, խաթարելով հավատքը կոտրելու են Հայոց պետականության ողնաշարը այն հիմնական հենասյունը որի շնորհիվ հազարամյակներ պահպանվել է Հայ մարդը, Հայոց աշխարհը։
«Իրատես» թերթը գրում է․ ««Ասում են, թե այս իշխանության օրոք միակ արդյունավետ աշխատող կառույցը՝ ՄԻՊ-ը, վերջին շրջանում թրքասեր իմքայլականների ուղիղ նշանառության տակ է հայտնվել Փաշինյանի հրահանգով։ Արման Թաթոյանը, որ պատերազմի ու դրան հաջորդած օրերին այս չկառավարության գործառույթներն անգամ իր վրա էր վերցրել ու ակտիվ աշխատում էր նաև դրսի կառույցների հետ, անցանկալի անձ է դարձել իշխանական շրջանակների համար, քանի որ ընդդիմությանը չի քարկոծում, իր լիազորությունների շրջանակից դուրս չի գալիս և իշխանության «պոչը չի բռնում»։