«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում սահմանազատման անհասկանալի ու անօրինական գործընթացը շարունակվում է, ադրբեջանցիներն արդեն զինվորներ են տեղակայում, պաշտպանական կառույցներ՝ բլինդաժ ու դիրք են կահավորում։ Որոտան գետի ձախ ափին Ադրբեջանի դրոշն է ծածանվում։ Այդ դիրքից նրանց նշանառության տակ են հայտնվել «Տաթեւ» ՀԷԿ-ը, Գորիս-Կապան ճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածը եւ Որոտան համայնքը։ Որոտանի տներից մեկն անցել է հակառակորդի տիրապետության տակ, տունը պատկանում էր Որոտանի գյուղապետի եղբորը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.947 մլրդ դոլար: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների՝ մեկ ամսում՝ նոյեմբերի ընթացքում, պետական պարտքը նվազել է մոտ 29 մլն դոլարով։
«Իրատես» թերթը գրում է. «Երկուսուկես տարի իշխանական աթոռները զբաղեցնողներն այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ի վերջո ի՞նչ են ուզում դատական համակարգից: Ամենատարբեր դատական գործերի մասով դատարանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անցանկալի որոշումներից հետո իշխանության ներկայացուցիչները տարաբնույթ որակումներ են տալիս դատարաններին ու դատավորներին, ընդհուպ՝ դատարանների շրջափակում:
«Իրատես» թերթը գրում է. «Այժմ, երբ շատ է քննարկվում խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլի» ներկայացուցիչների մանդատից հրաժարվելու կամ խմբակցությունից դուրս գալու հարցը, որոշ պատգամավորներ ընդունում են՝ մանդատն իրենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ընծայել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թվականը ծանր տարի էր աշխարհի եւ ամենից շատ Հայաստանի համար: Եթե այլ երկրներ փորձում էին հաղթահարել կորոնավիրուսային համավարակը միայն, ապա Հայաստանի ու Արցախի դուռը թակեց նաեւ դաժան պատերազմը: Աշխարհը փոթորկած կորոնավիրուսը ստիպեց շատ երկրներին մուտք ու ելքի, ներսում շրջելու սահմանափակումներ կիրառել՝ փորձելով քչացնել վարակի տարածումը:
Ադրբեջանական տանկերը՝ Որոտանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի, հավանաբար, ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի։ Կառավարությունն առաջարկում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար ամսական գանձվող 1000 դրամները բարձրացնել 1500-ից մինչեւ 15 հազար դրամ՝ ըստ աշխատավարձի չափի։ Մինչեւ 100 հազար դրամ եկամտի դեպքում՝ 1500 դրամ, 100 հազարից մինչեւ 200 հազարի դեպքում՝ 3 հազար, մեկ միլիոնից ավելիի դեպքում՝ 15 հազար։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սարգիս Հովհաննիսյանը նշանակվեց ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետ։ Նա ամիսներ առաջ նշանակվել էր ՊՊԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար, թեեւ այս ծառայությունում էր աշխատում դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից։ Նրան օրեր առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալագիր տվեց։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մնացել է օդում կախված։ Թեեւ պատերազմից հետո Փաշինյանը, ենթարկվելով մի քանի պատգամավորների «շանտաժին», թե կմիանան անվստահություն հայտնողների բանակին, եթե ԱԽՔ-ին ազատի, նրան չազատեց պաշտոնից, սակայն իշխանական աղբյուրները պնդում են, որ Գրիգորյանի պաշտոնանկությունը հասունանում է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ թերթի տեղեկությունների՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է բանակաշինության, անվտանգության ու Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր:
ԱՄՆ-ի Կոնգրեսը 130 միլիոն դոլարով ավելացրել է Հակահրթիռային պաշտպանության գործակալության բյուջեն՝ 2021 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին)՝ երկու շաբաթ առաջ հավանության արժանացած ռազմական բյուջեի շրջանակում:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել, հայտնում է News.am-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Moderna պատվաստանյութն արդյունավետ է Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի մուտացիայի դեմ, բայց անցկացվելու են լրացուցիչ փորձարկումներ:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել:
75 տարեկան հասակում մահացել է ամերիկացի ռոք-երաժիշտ Լեսլի Ուեսթը, որը Mountain ռոք-խմբի հիմնադիրներից մեկն է:
Ավստրիայում ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հաղորդել է ավստրիական բիզնեսի ներկայացուցիչների կողմից կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութերի նկատմամբ դրսեւորած մեծ հետաքրքրության մասին. ուշադրություն են ցուցաբերում նաեւ ՄԱԿ-ի միջազգային հաստատությունները, որոնք տեղակայված են Վիեննայում:
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը կարծիք է հայտնել, որ «բլաուգրանայի» հարձակվող Լիոնել Մեսսին կմնա պատմության մեջ՝ որպես երբեմնի լավագույն ֆուտբոլիստ:
Համաճարակաբանական սպառնալիքի առավելագույն հինգերորդ մակարդակ է հայտարարվել Չեխիայում. կառավարությունը նոր սահմանափակումներ է մտցնում երկրում կորոնավիրուսի պատճառով:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 78 միլիոն 524 հազարից:
Թուրքիայի հյուրանոցների մեծամասնությունը որոշել է չհրաժարվել ամանորյա ժամանցային ծրագրերից, չնայած տեղական իշխանությունների կողմից համապատասխան արգելքին:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Հնագույն գինու շիշը հնագետները հայտնաբերել են Չինաստանում պեղումների ժամանակ: Պահպանման ժամկետը սահմանել են 2000 տարի: Սափորը, որի մեջ լցրել են գինին, պատրաստված է եղել բրոնզից: Այն փյունիկի գլխի տեսք ունի: Այնուհետ, մանրակրկիտ հետազոտություններից հետո, այն սկսել են պահել 5 լիտրանոց ապակե տարաների մեջ:
Կա ծեծված տեսակետ, թե տեսարաններով հնարավոր չէ հավերժ պահպանել իշխանությունը։ Հայ հասարակությունը, որպես բացառությունների հասարակություն, ապացուցում է այդ ծեծված թեզի անստուգությունը։ Տեսարանները կենսունակ են, հատկապես ու առավել ևս, երբ դրանք փոխարինում են հացին։