
«Եթե Նիկոլը հրաժարական տար 44 օր առաջ, այս դարպասը ևս թուրքերին զիջած չէինք լինի»․ Նաիրա Կարապետյան

Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիշում եք, չէ՞, սա Արցախի մուտքի ցուցանակի տեղն է…
44 օր է, ինչ Նիկոլը կապիտուլյացիա է թաքուն ստորագրել, 44 օր է, ինչ նրա՝ աթոռին կառչելը շատ թանկ է նստել մեզ վրա՝ նոր գերիներ, հանձնված նոր գյուղեր, Սյունիքում՝ Ադրբեջանի դրոշ ու զինվորականներ, Սոթքում՝ անհասկանալի զիջումներ ՀՀ տարածքից:
Նայեք այս նկարին և վստահ եղեք, որ եթե Նիկոլը հրաժարական տար 44 օր առաջ, այս դարպասը ևս թուրքերին զիջած չէինք լինի:
Հայեր, այս դարպասը կարող է լինել յուրաքանչյուրիս տան դարպասը, յուրաքանչյուրս դեռ կարող ենք գերի ընկնել՝ մեր իսկ տարածքում, հասկանո՞ւմ եք»:
Հիշում եք, չէ՞, սա Արցախի մուտքի ցուցանակի տեղն է…
44 օր է, ինչ Նիկոլը կապիտուլյացիա է թաքուն ստորագրել, 44 օր է, ինչ…
Posted by Naira Karapetyan on Wednesday, December 23, 2020