«Մերս է 85 տարեկան, որ խելագարվել է, մինչև այսօր գիտի, թե Հադրութում է. քույրս եկել-տարել է Ռուսաստան». Ակցիայի մասնակից

«Յուրաքանչյուր մարդու համար, երևի, ամենադժվարն է իր հայրենի հող ու ջուրը կորցնելը: Սա հիմնական պատճառն է, որ ես մասնակցում եմ այս երթին, արժանապատվության՝ հանուն մեր ժողովրդի արժանապատվության:

Դժվար է խոսքեր գտնել, վերքը ծանր է, և այդ վերքը բուժելու համար մեզ անասնաբույժ պետք չի. մեզ պետք է իսկական բժիշկ»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթացող «Արժանապատվության երթ»-ի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց Հադրութի շրջանի  Այգեստան գյուղի բնակիչ Վլադիմիր Բաղդասարյանը:

Նա հավելեց, որ իրենք կարծես պատանդի կարգավիճակում են. «Ոչ էստեղից ենք կարողանում դուրս գալ, ոչ էստեղ մեզ տեղ ունենք: Ով մեղավոր է, պետք է պատասխան տա: Ցավոք սրտի, մեր ոգին ջարդված է:

Հադրութի բնակիչը, անդրադառնալով ընտանիքին, պատմեց. «Մերս է 85 տարեկան, որ խելագարվել է, մինչև այսօր գիտի, թե Հադրութում է. քույրս եկել-տարել է Ռուսաստան: Ես մենակ եմ, երկու աղջիկներս էլ Չարենցավանում են»:

Նկատենք՝ Այգեստան գյուղը ևս մնացել է թշնամուն:

Տեսանյութեր

Լրահոս