«Մարդը ուղղակի ասում է։ Ինչ արել եմ լավ եմ արել։ Ու դա ասում ա ժողովրդի անունից, ու դա ասում է առանց ամաչելու». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ Աժ-ում հասկացանք, որ պադոշությունը, աներեսությունը, գեղցիությունը,սուտը դարձել է օրվա հրամայական ու իշխանության զենքը։

Մարդը ուղղակի ասում է։ Ինչ արել եմ լավ եմ արել։ Ու դա ասում ա ժողովրդի անունից, ու դա ասում է առանց ամաչելու։ Ասում է 5000 զոհերի ընտանիքների ու հարազատների անունից, հազարավոր վիրավորների ու գերիների անունից, անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների անունից, հազարավոր փախստականների անունից։

Իրականություն է նաև, որ մարդը լկտիաբար ժողովրդին շահարկելով, ցույց է տալիս, որ կուզի կծախի կուզի կպարտվի, կուզի կզոհի, կուզի կկրակի։ Կուզի կզբաղվի գերիների հարցով, կուզի չի զբաղվի։

Կուզի Հայաստանն էլ կտա, կուզի չի տա։

Երբեք որևէ երկրում նման ամոթալի, անփառունակ պարտված դավաճանին չեն հանդուրժել։ Մեր ժողովրդին այնքան է թուլացրել, որ կորցրել են զգոնությունը։ Պարզ ինքնապաշտպանական բնազդը։Սա է իրականությունը և սրանից էլ օգտվում է։
Այսօր էրդողանն ու ալիևը տոնելու են իրենց երազած հաղթանակը, ցուցադրելու են հայկական կողմից առգրավված զինտեխնիկան։ Առանց դավաճանի սա երբեք չէր լինի։

Այսինքն, ծաղրանքի նսեմացման, ծնկի բերելու ցուցադրություն, որը մեզ շնորհեց դավաճանը։

Դրան հակառակ Հայաստանում խոսում են ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների մասին։
Ամբողջ աշխարհի առաջ խայտառակ եղած, սուտասանի անուն հանած, թուրքի առաջ ծնկի եկած, սեփական երկիրը դավաճանած, քայքայող, ձախողված ղեկավարը մտածում է միայն իր զավթած աթոռը պահելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս