«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն դատի է տալիս ՊԵԿ-ին․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «2018-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը Ֆիդել Կաստրոյի դափնիներն իր գլխին քաշելու նպատակով հարձակվեց մի շարք խոշոր կառույցների վրա, աջ ու ձախ հայտարարելով միլիոնավոր դոլարների չարաշահումների հայտնաբերման մասին: Նրա հարձակման թիրախում հայտնվեց նաև ռուսական պետական կապիտալով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որտեղ, ըստ Փաշինյանի, առկա էր 60 միլիոն դոլարի չարաշահում:

«Коммерсант»-ին տված հարցազրույցում Փաշինյանը մասնավորապես ասել էր. «Այդ մասին մենք ևս խոսել ենք ՌԴ նախագահի հետ: Ես պատմել եմ, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է պատահել այդպես»:

Հետագայում, սակայն, կյանքը ցույց տվեց, որ Փաշինյանի այս մեծադղորդ հայտարությունը ևս սուտ էր:

Հավելենք, վերջերս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ինքն է դատի տվել ՀՀ կառավարությանը ի դեմս ՊԵԿ-ի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031