Ռուս խաղաղապահները ԼՂ-ում վնասազերծել են ավելի քան 1000 պայթյունավտանգ առարկա

Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում: Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում իրականացրել են պայթյունավտանգ առարկաների հեռացման աշխատանքներ և ապահովել են մարտական գործողությունների ընթացքում վնասված էլեկտրամատակարարման բարձրավոլտ գծերի վերականգնման աշխատանքներ իրականացնող բրիգադների աշխատանքի անվտանգությունը:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, թողնված կամ չաշխատած զինամթերքը տեղափոխվում են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան և ոչնչացվում են: Զինամթերքը, որն անհնար է անվտանգ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցառումները:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 29 հեկտար տարածք և շուրջ 10 կիլոմետր ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 տուն և սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 1000 պայթյունավտանգ առարկա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031