
«Ինչքան շուտ բժշկի դերում հայտնված բուժառուի ձեռքից առնենք հիվանդին, այնքան մեծ կլինի կյանքը փրկելու հնարավորությունը»

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատկերացրեք մի վիճակ, երբ բժիշկը ոտքի ցավով հիվանդ է ընդունում ստացիոնար բուժման, օրեր շարունակ բուժում է անում, հարազատներին հավաստիացնում, որ ամեն ինչ լավ է ընթանում, որ ինքը իրավիճակին տիրապետում է: Մի օր հիվանդը զարթնում է, ու տեսնում, որ ոտքը հեռացրել են` ամպուտացիայի են ենթարկել, իսկ մարմնի քայքայման պրոցեսը դեռ չի դադարել:
Բժիշկը պնդում է, որ սխալ բուժում չի արել, հարազատներին ու հիվանդին համոզում է, որ նախորդ բժիշկներն են մեղավոր և որ ի սկզբանե ոտքը հնարավոր չէր փրկել, սակայն նա փրկելու բավարար ջանք դրել է ու չի հաջողվել: Եվ պետք է շարունակել բուժումը, նա պետք է շարունակի այդ բուժումը և պատասխանատվություն է կրում հիվանդի համար:
Վստահ եմ, պատկերացրիք այս վիճակը: Դե հիմա արտատպեք սա պետության վրա, և փորձեք պատկերացնել, թե երբ այս ձախողած բժիշկը շարունակում է հիվանդի համար պատասխանատվություն կրել, այսինքն՝ պետության, ապա հաջորդիվ ինչեր կարող են լինել:
Հիվանդը չունի որևէ շանս` հնարավորություն չունի լավանալու, քանի նույն բժիշկն է դերում:
Քանի դեռ խնդիրներ ստեղծած միջավայրը չի փոխվել, չենք կարող խոսել խնդրի լուծման մասին, որևէ ոլորտում առողջացման և գործողություններին մասին չենք կարող խոսել:
Առողջացման քննարկումներ և հաջորդիվ գործողություններ կարող են սկսվել բացառապես այս բժշկի (իսկ իրականում բուժառուի) հեռացմամբ, և փոխարենը կոնսոլիումի պատասխանատվություն ստանձնելով, այլ ոչ մեկ այլ բժշկի: Ինչքան շուտ բժշկի դերում հայտնված բուժառուի ձեռքից առնենք հիվանդին, այնքան մեծ կլինի կյանքը փրկելու հնարավորությունը»: