«Պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում»․ Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային նվաստացումից հետո անցնող օրերում ի հայտ են գալիս նորանոր հարցեր, հանգամանքներ, անհասկանալի երեւույթներ, թե ինչպես ստացվեց, որ այսպես ստացվեց։
Շատերը տեսնում են, որ պատերազմի հատունացման եւ պատերազմի նման ընթացքի եւ խայտառակ ելքի հետ կապված առկա են տեղեկություններ եւ վերլուծություններ, որոնք կասկած են հարուցում ինչ-որ ստվերային գործարքների մասին։
Առկա՞ է արդյոք պետական դավաճանություն իրավական տեսակետից, թե՞ սա դավաճանության բարոյական կոնտեքստի շրջանակում դավադիր տհասություն էր՝ պետք է պարզվի ստեղծվելիք քննիչ հանձնաժողովում, անմիջապես իշխանափոխությունից հետո։
Մինչ այդ, սակայն, պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում, իսկ նրա գործադիր եւ օրենսդիր իշխանության ներհայացուցիչներին զրկել պետական գործադիր եւ ընտրովի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ մինչեւ պատերազմական հանգամանքների լիարժեք ուսումնասիրումը։
Սա ազգային անվտանգության հարց է։
#հողատու»։