Բաժիններ՝

Հայ Եկեղեցու սրբեր են համարվում հավատքի համար նահատակվածները, անձինք, որոնց կենդանության օրոք կամ մահվանից հետո տեղի են ունեցել հրաշագործություններ

Հայ Եկեղեցու սրբեր են համարվում հավատքի համար նահատակվածները, անձինք, որոնց կենդանության օրոք կամ մահվանից հետո տեղի են ունեցել հրաշագործություններ:

Պատմության ընթացքում, Հայ Եկեղեցու սրբադասման կամ սրբերի կանոնականացման հատուկ գործընթաց չի պահպանվել: Միաժամանակ, ըստ ուսումնասիրությունների, սուրբ են նկատվել իրենց կենդանության կամ մահվանից հետո ժողովրդի կողմից լայն ճանաչում ձեռք բերած, ժողովրդական բարեպաշտության և հարգանքի միջոցով ճանաչված անձինք, որոնց նշխարները մեծարվել են, գերեզմանները դարձել ուխտատեղիներ, իսկ մահվան կամ նահատակության օրը նշվել է որպես ուրախության տարեդարձ։

Սրբերը Եկեղեցու փառքն են, որովհետև կարողացել են միավորվել Աստծո հետ և Աստծուց շնորհներ են գտել՝ միաժամանակ մխիթարություն լինելով մեզ համար: Մենք խնդրում ենք սրբերի բարեխոսությունը, նրանք էլ իրենց տրված շնորհով խնդրում են Աստծուց: Եվ Աստված շնորհ է անում. իզուր չի ասված՝ Աստծո ներկայության գիտակցումը հավատքը ավելի է զորանում, ապրելու ցանկությունը մեծանում է, որովհետև մարդ արարածը հասկանում է, որ ինքը միայնակ չէ, Տիրոջ զորությունը միշտ իր հետ է: Սրբերը իրենց անվերապահ ծառայությամբ և հավատով՝ օրինակ են դարձել մեզ՝ հավատացյալներիս համար: Նրանց որպես օրինակ ունենալով՝ քրիստոնյաներս սովորել ենք ամեն հարցում ապավինել Աստծուն, վառ պահել հավատի լույսը մեր մեջ՝ նույնիսկ հուսահատության ու դժվարության պահերին:

Սրբերը մեզ՝ հավատացյալներիս համար մխիթարություն են: Մենք ենք, որ սրբերի կարիքն ունենք, և ոչ թե Աստված: Մեզ համար է, որ սրբերը հրաշքներ են գործում: Եվ լինեն սրբերը նոր, հին, հայտնի կամ անհայտ, միևնույնն է, մշտապես զգալու և վայելելու ենք նրանց բարեխոսությունը:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս