ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ բոլոր կանխատեսումներով՝ 2020 թվականը կարող է ավարտվել 6 տոկոս տնտեսական անկմամբ։ Սակայն հաջորդ տարվա ընթացքում 4-5 տոկոս վերականգնվելու միտումներ կան։
Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Մարկո Դրեոստոն նախօրեին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանն ակումբ կազմում դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
2021 թվականի պետական բյուջեի նախագծով Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը միայն ճանապարհաշինության համար նախատեսված է հատկացնել 33 միլիարդ դրամ, որից միայն Հայաստան-Վրաստան սահմանային ավտոճանապարհի համակարգման և կառավարման համար նախատեսված է 2․3 միլիարդ դրամ, իսկ նույն նպատակով Հյուսիս-Հարավի համար նախատեսված է 1,1-1,3 միլիարդ դրամ։
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համերաշխության և աջակցության խոսքերի համար:
Չգիտեմ թուրքական սուլթանապետության նորօրյա համիդներն ինչպես, բայց Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ռազմաքաղաքական ղեկավարությունը, հանձին նրա երբեմնի դասալիք միապետի, աստիճանաբար ու հետևողականորեն հայտնվում են անելանելի դրության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նոյեմբերի 3-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև։ Նոյեմբերի 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Շատ բաներ այսօր բարձրաձայնել ճիշտ չէ իմ կողմից և շատ բաների մասին խոսելը ճիշտ չէ։ Միայն մեկ բան կասեմ՝ այն ամենը, ինչը որ տեղի է ունենում մեր դաշնակցային հարաբերությունների հետ, ավելի քան բավարար է։ Հայկական կողմը, կարելի է ասել, լիովին բավարարված է այն ամենով, ինչը տեղի է ունենում, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին և անձամբ Վլադիմիր Պուտինին»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ եթե թշնամին հարվածներ է հասցնում Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքին, սա չի՞ ենթադրում, որ պետք է Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆեյսբուքյան օգտատեր Զարինե Սառաջյանի բաց նամակը՝ ուղղված ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանին, որտեղ հեղինակն անդրադարձել է պատերազմական այս օրերին պետական կառավարման համակարգի բարձր և ցածր օղակներում աշխատող զինապարտ և ոչ զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու փաստին, մեծ արձագանք է գտել, կիսվում եմ իմ էջում՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այն քիչ առաջ ներկայացրել եմ Հանրապետության նախագահին:
Ահաբեկիչները չպետք է տեղակայվեն Իրանի սահմանների մոտ: Այս մասին, ըստ News.am-ի՝ ասել է Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին` նախազգուշացնելով, որ եթե Թեհրանը վտանգ զգա, ապա վճռական պատասխան կտա, փոխանցում է IRNA-ն:
Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության արտահերթ նիստում։ Բոլոր կառավարական շենքերից կիջեցվեն ազգային դրոշները, ավստրիական շրջանների ղեկավարներին կոչ են արել նույն կերպ վարվել։
Ծովափի փրկարարական խմբերն արդեն սկսել են նրանց փրկելու աշխատանքը:
ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանը մարտական դիրքում Նորայր Միրզոյանին հանձնել է գեներալ-մայորի ուսադիրները։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2021 թվականին պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 210.87 մլրդ դրամ՝ առանց բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի:
ՀՀ վարչապետ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Ժորժիկի Սահակյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում է ստորագրել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արդեն պարզ է, որ Ղարաբաղում ռազմական հակամարտությունը լոկալ բնույթ չի կրում։ Տարածաշրջանում մեծ աշխարհաքաղաքական խաղ է սկսվել, և կապված է այն իրադարձությունների հետ, որոնք այսօր տեղի են ունենում Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Վրաստանում, իսկ վաղը լիովին իրենց կդրսևորեն անմիջապես Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- գրել է Լեպեխինը:
ՊԵԿ նախկին նխագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբեք արժեքավոր խոսքը, իսկ դրա բացակայության կամ անպատեհության պարագայում նաև լռությունը, այսքան արժեքավոր չի եղել։
Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա–Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ֆեյսբուքյան իր այն գրառմանը, որտեղ նշել էր, որ ինչ-որ բան իրեն հուշում է, որ լավ լուր է սպասվում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է հայազգի ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանին:
Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է որդու լուսանկարը՝ գրելով․ «Մամ, մինչև չհաղթենք չեմ գալու…
Ի պատախան միջազգային հանրության լռության՝ քաղաքացիները խաղաղ ակցիա են իրականացրել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ ծաղկեպսակով զետեղելով ու կազմակերպելով կառույցի «հուղարկավորությունը»: Նրանք նաև խունկ են ծխել: Ծաղկեպսակի վրա գրված էր «Հայ հասարակության անունից ՄԱԿ-ի հիշատակին»:
Սիրիայի Իդլիբ նահանգում գրոհայինների տեղակայման վայրին հասցված ավիահարվածների հետևանքով Թուրքիայի կողմից աջակցվող առվազն 35 գրոհային է ոչնչացվել: Այս մասին հայտնում է Syriahr-ը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրում է․ «Խնդրանք՝ երբ կառավարությունը կոմպետենտ չէ և չի կարողանում մարդկանց բացատրել, թե ինչ է կատարվում ու ինչպես պետք է մենք մեզ պահենք, ապա ամեն ինչ մնում է հանրության կազմակերպչական ու գիտակցական ունակությունների վրա: Ինչպես շատ ոլորտներում, այդպես էլ քաղաքական հարցերում ստիպված ենք ինքնակազմակերպվել:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ ՊԵԿ-ը վերահսկում է ՀԴՄ կտրոնների տպման գործընթացը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչպես է ստացվում, որ նախորդ տարվա համեմատ, այս տարի համավարակի պայմաններում 40 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ են ստացվելու։
Ռուսաստանցի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին երկիմաստ ակնարկ է արել՝ հիշեցնելով 2023-ի համար նախատեսված թուրքական ծրագիրը, որի մասին Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է դեռ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին։ Քաղաքագետի խոսքով՝ «այս առնչությամբ հետաքրքիր զուգահեռներ են նկատվում Երկրորդ աշխարհամարտից առաջ Եվրոպայի» հետ։ Ըստ tert.am-ի՝ այս ասելով Սատանովսկին նկատի ունի Թուրքիայի դիմակայությունն ընդդեմ աշխարհին:
Հայաստանում պետական համակարգում 2021-ի համար պարգևավճարների տրամադրման տրամաբանությունը չի փոխվել, այն շարունակելու է լինել աշխատանքի վարձատրության 30 տոկոսի չափով. փոխվել է որոշակի մեթոդաբանություն: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը»-ից Արտակ Մանուկյանի հարցին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի նոր ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը: