SITE Intelligence Group պորտալը, որը հետեւում է ահաբեկիչների գործունեությանը ինտերնետում, հայտարարել է Վիեննայում իրականացված ահաբեկչական գրոհներին ջիհադիստների մասնակցության մասին:
Ո՞վ էր Գոհար աղան, ում անունը կրող մզկիթը Շուշիում 2020 թվականի նոյեմբերի 1-ին թիրախավորվել է ադրբեջանաթուրքաահաբեկչական կազմավորման կողմից:
Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զինծառայողներ Արամ Զոհրաբյանը, Նվեր Ավանյանը, Արթուր Սարկիսյանը և Արայիկ Հարությունյանը ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող հետ են վերադարձել»:
Պաշտպանության նախարարությունը անհեթեթություն է համարում ադրբեջանական կողմի այն պնդումը, թե իբր ՀՀ Զինված ուժերը «Սմերչ» համակարգից կրակի տակ են առել Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը:
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. ՈւՂԻՂ
«Այսօր հերթական անգամ ես ստիպված եմ անդրադառնալ ՊԵԿ պարգևավճարներին և առհասարակ ՀՀ-ում նախատեսված պարգևավճարներին։ Այս հարցի հետ կապված բազմաթիվ մեկնաբանություններ արդեն եղել են, ստիպված եմ անդրադառնալ, քանի որ բազմաթիվ մեկնաբանություններից հետո կրկին հարցին անդրադառնալը, իմ կարծիքով՝ ստիպված է։ Պարգևավճարների վրա այդքան կենտրոնանալը և հարցադրումները, եթե նպատակ ունեն վերացնելու պարգևավճարները, ապա դրանք ոչ մի տեղ տանող ճանապարհ են։ Նորից եմ կրկնում՝ սրա մասին բազմաթիվ մեկնաբանություններ արդեն եղել են»,- նշեց ՊԵԿ նախագահը։
Իտալիայի Պալերմո քաղաքի խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ և հասարակական օբյեկտները թիրախավորելու բազմաթիվ դեպքերը:
Իսրայելը հայտնվել է միևնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, և, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետևանքով:
«Վաղ առավոտյան ուժգին հրետակոծվել է Շուշին, Մարտակերտը, Մարտունին և մի շարք խաղաղ բնակավայրեր։ Մի քանի ուղղություններով էլ թշնամին խոշոր գրոհներ է ձեռնարկել, բնական է, որ Պաշտպանական բանակը կանգնած է իր դիրքերում և ընդհանուր առմամբ ապահովում է պետության ու ժողովրդի անվտանգությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են։ Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում։ Փառք մեր բանակին»։
ՊԲ-ն ռազմաճակատ մեկնելուց առաջ հրետանավորների մարզումներից տեսանյութ է ներկայացրել։
Սիրիայի արաբական բանակը նոյեմբերի 2-ին իր ուժերը նետել է Մորեք քաղաքում գտնվող թուրքական զինված ուժերին պատկանող նախկին ռազմական դիրքի ուղղությամբ:
Երեկ լրահոսի և քննարկումների մեջ պատերազմական թեմաներին հավասար չափով բուռն քննարկվում էր պարգևավճարների թեման։ Մենք պետք է համաձայնենք, որ մարդկանց ոչ թե տոկոսային աճն էր հետաքրքրում, այլ պատերազմական իրավիճակում պարգևավճար ստանալու ավանդույթը։ Ազգային ժողովում Տնտեսական և ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովների նիստի ժամանակ այս մասին ասաց նիստը վարող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ բյուջեի նախագիծը կազմվել է մինչև պատերազմը սկսելը, իսկ պատերազմը շատ տեղեր ճշգրտումներ է մտցրել։
Առկա տեղեկություններով՝ հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք: Հանցագործների հայտնաբերման գործողությունը շարունակվում է, դրանում ներգրավված են քաղաքի ոստիկանության մեծ մասը և զինվորականներ:
Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։
Թուրքիայի Իզմիրի նահանգում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 102-ի:
Արցախի Հանրապետության տարածքում հայտնվել է թշնամական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ։
Ավստրիայում ՀՀ դեսպանությունը խնդրանքով դիմել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Վիեննայում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված:
Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առնվազն 24 մարդ, ներառյալ զինծառայողներ են տուժել Աֆղանստանի Կունդուզի նահանգի ռազմակայանի վրա իրականացված գրոհի հետեւանքով:
Հայաստանում նոյեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1328 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 94 776-ի:
Բերդաքաղաք Շուշիում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ծանր զինատեսակներից հասցրած հարվածների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում կան ավերածություններ:
Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Վիեննայում սպանված հրաձիգը եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիրը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Բարոյամարտական բարձր հատկանիշներ դրսևորելու, անձնական խիզախության ու մարտական բարդ առաջադրանքը անթերի իրականացնելու համար տղաները ներկայացվել են պետական բարձր պարգևների:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Վիեննայում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ահաբեկչությանը` ընդգծելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը ծայրահեղ իսլամիստների դեմ պայքարում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։