Բաժիններ՝

Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանն ակումբ կազմում դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց Բեռլինի «Ունիոն»-ին և զիջեց 1:3 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու անդամ Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման մտավ 62-րդ րոպեին և դարձավ թիմի միակ գոլի փոխանցման հեղինակը:

Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը 7 միավորով 12-րդն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30