Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ահաբեկչություն է որակել Վիեննայում տեղի ունեցած կրակոցները՝ հայտարարելով, որ բոլոր միջոցներով պայքարելու են ահաբեկչության դեմ։ Կուրցը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում Վիեննայի պաշտպանությունը ստանձնելու է բանակը։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն Speed Chess Championship մրցաշարին: Արագ շախմատի առցանց մրցաշարին մասնակցում են 16 գրոսմայստերներ, այդ թվում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Նոյեմբերի 11-ին մեկնարկող մրցաշարի առաջին տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Յան Նեպոմնյաշչին, իսկ Հայկ Մարտիրոսյանը ուժերը կչափի Հիկարու Նակամուրայի հետ:
Չինաստանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին COVID-19-ի պատճառով Պեկինի հասցեին հնչած քննադատության ֆոնին աջակցություն ցուցաբերելու համար: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի ներկայացուցիչ Լի Չժանշուն:
Երանոս համայնքը շարունակում է աջակցություն ցուցաբերել առաջնագծին և Հայաստան համահայկական հիմնադրամին։
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն:
Բրիտանացի դերասան Շոն Քոններիի այրին՝ նկարչուհի Միշելին Ռոկվեբրունը, պատմել է իր ամուսնու կյանքի վերջին օրերի մասին, որը 90 տարեկան հասակում վախճանվել է հոկտեմբերի 31-ին: Այդ մասին հաղորդել է Daily Mail-ը:
Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամաբ վանդալիզմի կապակցությամբ:
Սեւան քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում բազմաբնակարան հինգ շենքեր տանող բակային ճանապարհների հիմնոնորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել էին օգոստոս ամսին։
Ռուսաստանում կորոնավիրուսային վարակով նոր հիվանդացածների օրական աճը 84 տարածաշրջաններում կազմել է գրեթե 18 հազար 260:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ նախագահական ընտրություններից հետո իր հաղթելու դեպքում կարող է Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիին հեռացնել այն պատճառով, որ նա «շատ հարցերում ճիշտ չի եղել»:
Ժողովրդավարությունը բախվել է լուրջ համաշխարհային ճգնաժամի:
Նախորդ ամսվա վերանայումից հետո Կենտրոնական բանկը որոշեց հոկտեմբերին անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Որքան էլ այս պահին տոկոսադրույքի նվազեցումը գուցե և անհրաժեշտ է Հայաստանի տնտեսությանը, այնուհանդերձ ԿԲ-ն այս անգամ դադար է վերցրել։