Բաժիններ՝

«ՊԵԿ-ը որևէ օր չի թուլացրել իր վերահսկողությունը». ՊԵԿ նախագահը՝ ՀԴՄ կտրոնները տպելու գործընթացի մասին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝  ՊԵԿ-ը վերահսկում է ՀԴՄ կտրոնների տպման գործընթացը։

«ՊԵԿ-ը որևէ օր չի թուլացրել իր վերահսկողությունը, հանգամանքները և հասկանալի անհարմարությունները հաշվի առնելով, մենք վարչարարությունը և վերահսկողությունը մի փոքր տեղափոխել ենք մասամբ՝ այսպես ասած, գրասենյակային դաշտ՝ հեռահար և աննկատ եղանակով, ավելի շատ վերլուծական աշխատանքների միջոցով։ Սակայն, ըստ անհրաժեշտության և հարկ եղած դեպքում, իրականացրել ենք նաև ստուգողական աշխատանքներ և տուգանքներ արձանագրել, հատկապես այն հարկատուների նկատմամբ, որոնք ստեղծված իրավիճակը փորձել են օգտագործել, շահարկել կամ օգտվել ստեղծված իրավիճակից»,- նշեց Է. Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ տնտեսվարողները շարունակում են տպել ՀԴՄ կտրոններ, այդուհանդերձ այդ դաշտում կան խնդիրներ, ուստի վերահսկողական աշխատանքները կրում են մշտական բնույթ, մինչև հարկ վճարողները հարկ վճարելու մշակույթն ավելի կզարգացնեն։

«Այս առումով հատկապես շրջանառության հարկ վճարողների մասով ունենք խնդիրներ»,- եզրափակեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս