ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման վճարովի թեստերի գինն էականորեն ավելի էժան է, քան տարածաշրջանի և այլ երկրներում: Այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:
Այսօր Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանից ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց ՝ որքանո՞վ են ճշգրիտ այն տեղեկությունները, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է կրճատի 1000 աշխատակից։
Այսօր Սևանի համայնքապետարանի վարչական շենքի դահլիճում հանրային քննարկում էր կազմակերպված: Շահագրգիռ անձանց քննարկմանն էր դրված «Արխիտոն» ՍՊԸ-ի` «Սևան» Ազգային պարկի «Լճաշեն-Սևանի թերակղզի» հատվածի գոտիավորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Մարտին Պետրոսյանը ներկայացրեց, որ նախատեսվում է այդ հատվածում 1905 մետր նիշում գտնվող կառույցները քանդել, փոխարենը կառուցել ճեմուղի: Տնտեսվարողները դեմ են:
Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ունի կենդանի ուժի 7095 կորուստ:
Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ Օօրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը, իսկ Շահումյանի շրջանում կիրառել են РСЗО տեսակի հրթիռ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Հոկտեմբերի 30-ի գիշերն ադրբեջանական ուժերն Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, կիրառել են Ժնևյան կոնվենցիայով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կան որոշակի զարգացումներ, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խոսակցությունն այժմ այս մասին է ընթանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այո, պետք է կարողանանք բոլոր հնարավոր հարթակներում, բոլոր հնարավոր ճանապարհներով եվրոպական երկրներին ցույց տալ կապը արցախյան ճակատում թուրքա-ադրբեջանական ահաբեկիչների գործողությունների, միջազգային հանրության անտարբերության և վերջին օրերին Եվրոպայում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների միջև:
Հայաստանում թանկացում է նկատվում հիմնականում արտերկրից ներկրվող ապրանքների գներում՝ ձեռքբերման և արտարժույթի կուրսի տատանման հետ կապված: Այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:
Արցախի ԱԺ աշխատակազմի այն տղամարդ աշխատակիցների ցանկը, որոնք ամոթալի պահվածք են դրսևորել, լքել Արցախը և աշխատանքային պարտականությունները, այդ պատճառով էլ՝ հեռացվել աշխատանքից
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կորուստները նվազեցնելու շնորհիվ այս տարի ունի մոտ 4-5 միլիարդ դրամի խնայողություն, ունենք նաև ծախսերի խնայողություն, սակայն, միևնույն ժամանակ, սրան զուգահեռ՝ նախատեսվում է, որ ատոմակայանը 2021 թվականին աննախադեպ երկար՝ 140 օր կանգնելու է՝ սովորական 45 օրվա փոխարեն, և, բնականաբար, այդ կանգառի օրերին չարտադրված էներգիան պետք է փոխարինվի ՋէԿ-երում արտադրվածով, հետևաբար, այս իմաստով՝ ունենալու ենք շատ բարդ տարի։
Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկին հայտարարել է, որ Մոսկվան եւ Վիեննան կուժեղացնեն համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի գործում՝ Ավստրիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչությունից հետո:
Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից Եվրոպական դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու մասին 2020 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը չկատարելը: Այս մասին տեղեկացանում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից:
Եթե Արցախը պարտություն կրի, պարտություն կկրի նաև Հայաստանը, իսկ եթե Հայաստանը պարտվի, Եվրոպան ևս կպարտվի: Այս մասին «Nation News»-ին տված հարցազրույցում ասել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը, հայտնում է Infoteka24-ը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մշակված գազի սակագների հաշվարկման նոր մեթոդիկան գտնվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում՝ քննարկման փուլում: Այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտարկում է ամբողջ եվրոպական մայրցամաքում իր ռոտացիոն կամ մշտական ռազմական ներկայությունն ապահովելու հնարավորությունները: Ինչպես հայտնում է Ahval-ը, այս մասին ասել է ԱՄՆ Պետքարտուղարի ռազմա-քաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը:
Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին երկու անգամ այցելել է Խոդաֆարինի շրջան և Արաքս գետի առափնյա հատվածներ և արձանագրել, որ Իրանի սահմաններին մինչև օրս որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին Հեյդարին ասել է իրանական «Irna» գործակալությանը տված հարցազրույցում:
Թուրքիայի Աղրըի քաղաքապետ Սավջը Սայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, նշելով, որ Աղրըի քաղաքապետարանը պատրաստվում է Արարատ լեռան` Հայաստանին նայող կողմը լուսավորել Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Քարվաճառի ուղղությամբ ժամը 13:30-ին, օգտագործելով ծխային արկեր, հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում իր զինծառայողների դիերը, սակայն հայկական կողմի հրանոթային և ականանետային դիպուկ կրակի արդյունքում հետ է շպրտվել՝ թողնելով ևս երկու դի:
Թուրք լրագրող Քյուրշադ Զորլուն Բաքու կատարած այցի մասին հոդվածում բացահայտել է Ադրբեջանի և Թուրքիայի պանթուրքիստական նպատակներն ու ծրագրերը: Նա հոդվածը հրապարակվել է Հաբերթուրքում:
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսը ընկել է Իրանի տարածք»:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային հատվածում վերջին օրերին տեղ գտած բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում իրենց անունը փառքով պսակած ՊԲ 4 զինծառայողներ՝ ներթափանցելով թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել են մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և առգրավել կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն»,- կարդում ենք ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի այսօր տարածած հաղորդագրության մեջ և կատարում ռազմաճակատային ընթացիկ զարգացումների հետ կապված շատ կարևոր մի հետևություն՝ հայ զինվորն օր-օրի վերագտնելով իրեն, թեկուզ փոքր խմբերով, բայցևայնպես, մարտագծի որոշ հատվածներում սկսում է հանդես գալ պարտադրողի դիրքերից:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ընդունել է Իսլանդիայի խորհրդարանի պատգամավոր Բիրգիր Թորարինսոնին և կանադական «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մաջեդ Էլ Շաֆիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը: Արցախի ՄԻՊ-ը տեղեացնում է, որ պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող վայրագությունները, որոնք ուղեկցվում են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով ու պատերազմական հանցագործություններով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր շուկա-Թաղավարդ բնագիծ) տեղի ունեցած և շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ-ի ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում՝ ոչնչացնելով թշնամական ահաբեկչական խմբավորումներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ ու զրահապատ ավտոշարասյուն:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2021 թ. նախատեսում է մի շարք միջոցառումներով երկրում բարձրացնել կիբեռանվտանգության մակարդակը:
Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար:
Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը ծայրաստիճան մտահոգված են Թերթեր սահմանային շրջանում տիրող իրավիճակով: Այս մասին գրում է yerkir.am-ը։
Գերմանիայի դաշնային ոստիկնությունն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Վիեննայում կատարված ահաբեկչությունից հետո. շեշտը դրվում է սահմանին, երկաթուղային տրանսպորտում հսկողության եւ հետախուզական միջոցառումների վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են մամուլի ծառայությունում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում տարածել է The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցը՝ գրելով․ «Ցավում եմ, որ այս հարցազրույցի հրապարակումից ընդամենը ժամեր անց Իսրայելը թեկուզ անուղղակի թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով: Ուրիշ ազգերի եւ հավատքների նկատմամբ հանդուրժողականությունը պիտի դառնա միջազգային հարաբերությունների անառարկելի արժեք»։