Բաժիններ՝

Վիեննայում ահաբեկչական հարձակումներից հետո Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարել

Վիեննայում գիշերը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո Ավստրիայի կառավարությունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել, գրում է ria.ru-ն։
Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության արտահերթ նիստում։ Բոլոր կառավարական շենքերից կիջեցվեն ազգային դրոշները, ավստրիական շրջանների ղեկավարներին կոչ են արել նույն կերպ վարվել։

Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով տուժել է նվազագույնը 15 մարդ։

Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող քաղաքի գլխավոր սինագոգի մոտ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչություն: Ի սկզբանի համարվում էր, որ հարձակվողների թիրախը սինագոգն է, սակայն այս հաղորդումները դեռևս հաստատված չեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30