Բաժիններ՝

«Տարին կավարտենք 6 տոկոս տնտեսական ցածր ցուցանիշով՝ 2019 թվականի համեմատությամբ՝ հաջորդ տարի կունենանք 5 տոկոսին ձգտող վերականգնում». Էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ բոլոր կանխատեսումներով՝ 2020 թվականը կարող է ավարտվել 6 տոկոս տնտեսական անկմամբ։ Սակայն հաջորդ տարվա ընթացքում 4-5 տոկոս վերականգնվելու միտումներ կան։

Միաժամանակ նախարարն ասաց, որ ամբողջ աշխարհում հնարավոր չէ գնահատականներ գտնել, թե կորոնավիրուսն ինչպիսի վերջնական ազդեցություն կթողնի տնտեսությունների վրա։

«Դրա համար մենք առաջնորդվում ենք այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր պահի, երբ դա էական է դառնում, կանգ ենք առնում և վերագնահատում ենք մեր նախկինում տրված գնահատականները։ Այս պահին մեր գնահատականներն այսպես են, որ տարին կավարտենք 6 տոկոս տնտեսական ցածր ցուցանիշով՝ 2019 թվականի համեմատությամբ, իսկ հաջորդ տարի կունենանք 5 տոկոսին ձգտող վերականգնում»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։

Անդրադառնալով թուրքական ապրանքների ներկրման արգելքին և դրա հետ կապված այլընտրանքային ճանապարհներին՝ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ որոշումը վերաբերում է վերջնական սպառման ապրանքներին։

«Այսինքն՝ այն ապրանքները, որոնք միջանկյալ սպառման են կամ որևէ արտադրողի կողմից օգտագործվում են իր արտադրությունը սպասարկելու համար, դրանց նկատմամբ մենք սահմանափակումներ չենք կիրառում։ Վստահ եմ, որ այս բիզնեսով զբաղվող անձինք իրենք բավականաչափ լավ գիտեն, թե որտեղ են գտնվում այլ հնարավորությունները։ Այսինքն, եթե իրենք 2021 թվականին չեն ներկրելու թուրքական  վերջնական սպառման ապրանքներ, իրենք դա կարող են անել ՌԴ-ից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից։ Չեմ կարծում, որ գների բարձրացում տեղի ունենա»,- շեշտեց Տիգրան Խաչատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս