
Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը․ Խամենեի

Ահաբեկիչները չպետք է տեղակայվեն Իրանի սահմանների մոտ: Այս մասին, ըստ News.am-ի՝ ասել է Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին` նախազգուշացնելով, որ եթե Թեհրանը վտանգ զգա, ապա վճռական պատասխան կտա, փոխանցում է IRNA-ն:
«Ցավոք, մեր հարեւանների` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմ է ընթանում: Սա ցավալի իրադարձություն է, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը եւ պետք է հնարավորինս արագ ավարտվի»,- ասել է նա:
Նա շեշտել է, որ ադրբեջանական տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, որը «դրանք ազատագրելու իրավունք ունի»: Ընդ որում, նա մատնանշել է Ղարաբաղի տարածքում ապրող հայերի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: