Փաշինյանը «սրբազան պատերազմ» և վհուկների որս է սկսելու. մեկը կլինի Վիտալի Բալասանյանը, մյուսը՝ Սեյրան Օհանյանի որդին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, նրա թիմակիցները երեկվանից վտանգավոր խաղ են սկսել՝ երկրի ներսում դավաճաններ են փնտրում։ Երեկ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ առաջնագծում դավաճաններ են հայտնվել, որոնք կռվողներին ներշնչում են, թե «Նիկոլը հողերը ծախել ա, իզուր եք կռվում»։ Կինը շարունակեց՝ «դավաճաններն այս երկրում տեղ չունեն»։ Մեր տեղեկությամբ՝ շուտով ռեպրեսիաների ալիք է գնալու՝ Փաշինյանը «սրբազան պատերազմ» եւ վհուկների որս է սկսելու։ Դավաճաններին «գտնելու» են նախկինների շրջանում եւ պատերազմի ու զոհերի մեղքը բարդելու են նրանց վրա։

Ինչպես կորուստները, այնպես էլ հաղթանակը պետք է «տեր» ունենան։ Կորուստների «տերը» ընդդիմությունն է լինելու, հաղթանակինը՝ իշխանությունը։ «Դավաճանների փնտրտուքը», սակայն, անհասցե չի լինելու․ մեկը կլինի Վիտալի Բալասանյանը, մյուսը՝ Սեյրան Օհանյանի որդին, որը ռազմական գործողություններին է մասնակցել, երրորդ խումբը ՀՀ նախկին նախագահներն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն են»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031