Բաժիններ՝

ՄՕԿ-ի նախագահը կայցելի Ճապոնիա

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը կայցելի Ճապոնիա: Այս մասին գրում է ճապոնական Kyodo գործակալությունը: Բախը մտադիր է այցելության ընթացքում հանդիպել Ճապոնիայի նոր վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ: ՄՕԿ-ի նախագահի այցը նախատեսվում է ընթացիկ տարվա նոյեմբերին:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս