Հոկտեմբերի 9․ հիշարժան փաստեր
– 1829 թ. հոկտեմբերի 9-ին Խաչատուր Աբովյանը եւ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը բարձրացան Արարատի գագաթը:
– 1974 թ. հոկտեմբերի 9-ին ստեղծվեց Համաշարհային փոստային միությունը։
– 2008 թ. հոկտեմբերի 9-ին երկիր մոլորակին մոտեցավ «2004 TS26» աստերոիդը՝ մինչեւ 6150 կմ: Այն երկրին ամենամոտ գտնված աստերոիդն է։
– 2011 թ. հոկտեմբերի 9-ին ստեղծվեց Ուկրաինայի եւ Աբխազիայի հայերի միությունը:
– 1954 թ. հոկտեմբերի 9-ին ծնվել է Թամար Հովհաննիսյանը՝ հայ դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ։
– 1879 թ. հոկտեմբերի 9-ին ծնվել է Մաքս Լաուեն՝ գերմանացի նշանավոր ֆիզիկոս (մահ.՝ 1960 թ.)։
– 1906 թ. հոկտեմբերի 9-ին ծնվել է Սայիդ Կութուբը՝ եգիպտացի մահմեդական աստվածաբան, փիլիսոփա եւ գրող (մահ.՝ 1966 թ.)։
– 1932 թ. հոկտեմբերի 9-ին ծնվել է Սեդա Վերմիշեւան՝ ռուսահայ պոետ, տնտեսագետ եւ հասարակական գործիչ։
– 1940 թ. հոկտեմբերի 9-ին ծնվել է Ջոն Լենոնը՝ բրիտանացի ռոք-երաժիշտ, երգիչ, պոետ, կոմպոզիտոր, նկարիչ, գրող, «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկը (մահ.՝ 1980 թ.)։
– 1962 թ. հոկտեմբերի 9-ին Ուգանդան անկախացավ Միացյալ Թագավորությունից։
– 1990 թ. հոկտեմբերի 9-ին լույս տեսավ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի առաջին համարը: