Պաշտոնանկությունների շքերթ է սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկության եւս մի վարկած շրջանառվեց՝ նա աչքի էր ընկնում իր ռուսատյացությամբ, իսկ 2018-ին Հարավկովկասյան երկաթուղի ներխուժումն ու դիմակավորված անձանց կողմից խուզարկությունը նրա ձեռքով են իրականացվել, որը ռուսները չեն ներել ու չեն մոռացել։

Այն ժամանակ նա Պետական վերահսկողության ծառայությունում էր։ Ասում են՝ Քյարամյանին այլ կադրեր էլ են հետեւելու․ ըստ լուրերի՝ հաջորդը լինելու է ՀՀ ոստիկանապետը։ Հնարավոր է ազատվեն նաեւ արդարադատության նախարարը, ԱԱԽ քարտուղարը, անգամ ՀՔԾ պետն ու սոցապնախարարը։ Սակայն որոշ աղբյուրներ այս շարքից ամենահավանականը համարում են ոստիկանապետի ազատումը, որին փոխարինողի անունն էլ է շրջանառվում՝ Անդրանիկ Քոչարյան»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031