ExxonMobil-ը մինչև 1600 աշխատատեղ կկրճատի Եվրոպայում. FT

Միացյալ Նահանգների ExxonMobil նավթի-գազի ընկերությունը մինչեւ հաջորդ տարվա վերջը 1,6 հազար աշխատատեղ կկրճատի Եվրոպայում էներգակիրների պահանջարկի անկման կապակցությամբ, որի պատճառը նոր կորոնավիուսի համավարակի հետեւանքներն են: Այդ մասին հայտնել է Financial Times (FT) թերթը:

Հրատարակությունը նշում է, որ ապագա կրճատումները կվերաբերեն ընկերության՝ Եվրոպայի երկրներում զբաղված անձնակազմի մեկ տասներորդ մասին: «Ներկայումս անհրաժեշտ են լուրջ միջոցներ գնային մրցունակության բարձրացման եւ այն բանի ապահովման համար, որպեսզի ընկերությունը գլուխ հանի այս աննախադեպ շուկայական պայմաններից»,- ասված է Միացյալ Նահանգների էներգետիկական հսկայի հայտարարության մեջ:

ExxonMobil-ը լրջորեն տուժել է համավարակի հետեւանքներից: Ընկերությունը հուլիսի վերջին հայտնել է, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կրել է գրեթե 1,1 միլիարդ դոլարի չափով վնասներ էներգակիրների շուկայում գների իջեցման հետեւաքով, որի պատճառը կորոնավիրուսի համավարակն է: Bloomberg գործակալությունը նշել է, որ երկրորդ եռամսյակում ExxonMobil-ի կորուստները դարձել են խոշորագույնը վերջինիս նորագույն պատմության մեջ: Հաշվետու ժամանակամիջոցում ընկերությունը 5,33 միլիարդ դոլար է ծախսել նոր ակտիվների ձեռքբերման եւ առկա ակտիվների արդիականացման համար: 2019 թվականի երկրորդ եռամսյակում այդ ծախսերը հասել են գրեթե 8,08 միլիարդ դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս