
Խաչանովը հաջող է մեկնարկել Ֆրանսիայի բաց առաջնությունում

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել Ֆրանսիայի բաց առաջնությունում: Տղամարդկանց մենախաղի մեկնարկում Խաչանովն ուժերը չափեց Լեհաստանից Կամիլ Մայխշակի հետ: 1 ժամ 59 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց 7:6 (3։7), 6:3, 6:3 հաշվով: Մրցաշարի երկրորդ փուլում նա կմրցի չեխ Իրժի Վեսելինի հետ:
Ռոլան Գարոսի մրցաշարն անցկացվում է 1891 թվականից, սակայն այն իր անվանումը ստացել է 1928 թվականից: Այս տարի ՌԳ-ի մրցանակային ֆոնդը կազմում է 38 միլիոն եվրո: 124-րդ անգամանցկացվողմրցաշարը կեզրափակվի հոկտեմբերի 11-ին: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառովմրցաշարիններկա կլինեն ընդհանուր առմամբ հազար երկրպագու: