«Մարտերը թեժ են, հակառակորդը հրթիռային և հրետանային հարվածներ է հասցրել կարևոր նշանակության օբյեկտների». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ հրետակոծության, օդային միջոցների կիրառմամբ և ցամաքային զորքերով անցել են լայնամասշտաբ հարձակման տարբեր հատվածներում:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ընթացքում ասաց  ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ սկսվել են մարտական գործողություններ, որոնք շարունակվում են:

«Այս պահին ևս մարտական գործողություններ են ընթանում: Բավականին թեժ են»,- շեշտեց նա` հիշեցնելով, որ ԱՀ և Արցախի ՊԲ ղեկավարությունն  արդեն հայտարարություն են տարածել և նշել մարտերի ուղղությունները:

Հովհաննիսյանը հայտնեց, որ հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել` կրելով զգալի կորուստներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930