Արցախի նախագահի հրամանով անորոշ ժամանակով փակվում են երկրի բոլոր ուսումնական հաստատությունները

Ադրբեջանի հարձակման պատճառով Արցախի Հանրապետության նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է անորոշ ժամանակով երկրում փակել բոլոր ուսումնական հաստատությունները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Արցախի Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանը հանձնարարեց հայտարարել Արցախում ուսումնական հաստատությունների՝ անորոշ ժամանակով փակվելու մասին։ Սիրելի՛ հայրենակիցներ խուճապի չմատնվեք, այս ամենը ձեր իսկ ապահովության համար է արվում։ Հաղթելու ենք»,- հայտնել է ԱՀ ԱԺ նախագահը։

Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930