ՀԱՊԿ-ը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում հայտարարել են, որ կազմակերպությունը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Կազմակերպությունում նշել են նաև, որ Հայաստանը իրենց չի դիմել օգնության համար:  «Այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից որևէ դիմում չի ստացել: Մենք միշտ հանդես ենք եկել և հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է», – ասել է Զայնետդինովը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Տեսանյութեր

Լրահոս