Վաղը ԱԺ նիստ եք անում ու 4 ժամում փոփոխություն եք մտցնում Սահմանադրության մեջ՝ «ՍԴ նախագահ» բառերը բոլոր տեղերում փոխարինելով «ՍԴ վարչապետ» բառերով. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրապարակեմ ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման իմ հեղինակային ծրագիրը.

Քայլ 1։ Վաղը ԱԺ նիստ եք անում ու 4 ժամում փոփոխություն եք մտցնում Սահմանադրության մեջ՝ «ՍԴ նախագահ» բառերը բոլոր տեղերում փոխարինելով «ՍԴ վարչապետ» բառերով։

Քայլ 2: ՍԴ վարչապետի՝ «ժողովրդի թեկնածուն» գնում է մոտակա հրապարակ ու վճռականորեն հայտարարում. «կա՛մ ես կընտրվեմ ՍԴ վարչապետ, կա՛մ ՍԴ-ն վարչապետ չի ունենա»։

Քայլ 3: «Ժողովրդի թեկնածուն» ընտրվում է ՍԴ վարչապետ։

Քայլ 4: Ազգային ժողովն ընդունում է աշխատակարգային որոշում՝ ՍԴ ճգնաժամը հանգուցալուծված լինելու մասին։

Վերջ։

ՀԳ. ՍԴ լեգիտիմ դատավորներն են Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930