«Չեմ կարծում, որ հանրության դժգոհությունը մեծ ծավալի է». Սուրեն Գրիգորյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության համատեղ հանրահավաքի մասին, որը կայանալու է հոկտեմբերի 8-ին, շատ բան չկա ասելու:
«Սահմանադրության համաձայն՝ ցանկացած մարդ իրավունք ունի հրավիրելու հավաքներ՝ պահպանելով բոլոր պահանջները, այս փուլում նաև կորոնավիրուսով պայմանավորված՝ կարող են լինել նաև այլ պահանջներ: Կանխատեսումներ անելը ժամանակավրեպ ու անիմաստ եմ համարում»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց Սուրեն Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է հանրության դժգոհությանը՝ ներկայիս իշխանություններից, Սուրեն Գրիգորյանը նշեց, որ, այո, կան դժգոհություններ, և չեն կարող չլինել, քանի որ ցանկացած հասարակությունում 100 տոկոսանոց կոնսենսուս տարբեր հարցերի շուրջ չի կարող լինել:
«Եթե ասում եք՝ այդ դժգոհությունների ծավալը լո՞ւրջ եմ գնահատում, թե՞ ոչ, կարևոր եմ համարում, որովհետև մեզ համար մեր քաղաքացու դժգոհության բովանդակությունը կարևոր է; Բայց չեմ կարծում, որ այդ դժգոհությունը լուրջ ծավալներ ունի»,- ընդգծեց Սուրեն Գրիգորյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում