Արդյոք «Լուսավոր Հայաստանը» կմիանա՞ եռյակի կազմակերպած հանրահավաքին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ առաջին անգամ լրագրողներից է լսում, որ ՀՅԴ-ն, «Հայրենիք» կուսակցությունը և ԲՀԿ-ն հոկտեմբերի 8-ին համատեղ հանրահավաք  են անցկացնում:

«Չգիտեմ, թե ինչ օրակարգով են հանրահավաք հրավիրվել: Ես բազմիցս ասել եմ, որ մենք համագործակցում ենք տարբեր ուժերի հետ, միասնական որոշակի նախաձեռնություն ենք ունենում, երբ  մեր օրակարգերը համընկնում են: Մինչ օրս մեր օրակարգը համընկել է ԲՀԿ-ի օրակարգի հետ՝ կապված Սահմանադրական դատարան դիմելու, կորոնավիրուսի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հետ և դրանք հաջողությամբ են պսակվել: Մնացած մասով յուրաքանչյուր ուժ ունի իր օրակարգը: Կարծում եմ՝ այստեղ նոր բան չկա, որ որևէ ընդդիմադիր ուժ կամ ուժեր հանրահավաք են անցկացնում»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա, բոլորով կհետևեն հանրահավաքին, տեսնելու, թե ինչ կոչեր են հնչում, որն է օրակարգը և այլն:

«Այն, որ դժգոհություններ կան գործող իշխանության կառավարումից՝ միանշանակ է, բայց թե դա ինչ մակարդակում է, ես ո՛չ հարցումների եմ տիրապետում, ո՛չ էլ կարող եմ դրա հետ կապված հետևություններ անել: Այդ դժգոհությունները մենք էլ ենք ստանում, մեր օրակարգը ձևավորվում է այդ դժգոհությունների ճնշման տակ և այն հարցերը, որոնք մենք բարձրաձայնում ենք կրկին այդ դժգոհությունների հետևանք են»,- շեշտեց Է. Մարուքյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս