Սուրեն Գրիգորյանը՝ պատգամավորների՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունում, բացի ընթացիկ աշխատանքային գործերից, այլ բան չի կատարվում:

«Եթե կան պատգամավորներ, որոնք մանդատը վայր դնելու անհրաժեշտություն կտեսնեն, դա թող իրենք մեկնաբանեն և պատճառներն ասեն, քանի դեռ նման հայտարարություն չի եղել, թույլ տվեք մենկաբանություններ անելուց ձեռնպահ մնալ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց պատգամավորը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, որ իշխանական մի շարք պատգամավորներ պատրաստվում են վայր դնել մանդատը, քանի որ դժգոհ են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից և Սահմանադրական դատարանի վերջերս ընտրված դատավորներից:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս