«Եթե վարչապետը հրաժարական տա, էս 88 հոգին նորից է ընտրելու, ինչ է՝ ավելի լավի՞ն են ընտրելու». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն աբսուրդ է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելը:

«Մենք մեր գործունեությամբ դա ամենօրյա ռեժիմով անում ենք, այնպես, ինչպես մենք ենք անում, ոչ մի ուժ չի անում: Այսինքն՝ մենք նոր Հայաստանի տրամաբանության մեջ ենք, տեսել ենք, թե վերջին 10 տարում ինչքան են իշխանության հրաժարականը պահանջել, և դրանից որևէ բան չի եղել: Դա ուղղակի անիմաստ բառախաղ է դարձել, և այն ժամանակ եղել է նախագահական կառավարում: Եթե, օրինակ, այն ժամանակ նախագահը հրաժարական տար, պետք է լիներ ընտրություններ, հիմա, որ վարչապետը հրաժարական տա՝ ընտրություններ չեն լինելու: Ես էլ ասում եմ՝ այս 88 հոգով վարչապետ են ընտրելու, ո՞ւմ են ընտրելու, ավելի լա՞վ մեկին են ընտրելու, քան այսօրվա վարչապետն է, թող անունը ասեն, ում որ առաջադրում են, բա՞րդ եմ բացատրում»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ ընդդիմությունը մնացել է հին մտածողության մեջ, երբ ուժեր էին ձևավորում, հրաժարականներ էին պահանջում ու վերջում դառնում էին ծիծաղի առարկա:

«Մենք այդ ճանապարհով չենք գնալու, մենք դա տեսել ենք: Հիմա դե, մարդը գուցե քաղաքական փորձ չունի, մի բան ասում է, հարգում ենք իր ասածը»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս