30-ամյա տղամարդը որոնվում է որպես հարազատների հետ կապը կորցրած:
Պեկինի օդանավակայանը սեպտեմբերի 3-ին կես տարվա ընդմիջումից հետո վերսկսել է ավիաչվերթների ընդունումը ոչ մեծ թվով ընտրված պետություններից:
Վերջերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սկսել է հանդիպումների շարք կուսակցության մարզային կառույցների ներկայացուցիչների հետ։ Կոտայքի մարզի ակտիվի հետ հանդիպման ժամանակ Գ. Ծառուկյանը խոսել էր քաղաքական, տնտեսական մի շարք խնդիրների մասին և հայտարարել, որ առաջիկայում մեծ հանրահավաք է տեղի ունենալու։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Վահե Միսկարյանի նախագահությամբ, այսօր նշանակված Սերժ Սարգսյանի, Սերգո Կարապետյանի, Բարսեղ Բեգլարյանի, Սամվել Գալստյանի և Գևորգ Հարությունյանի գործով դատական հերթական նիստը հետաձգվեց: Պատճառը նիստին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացակայությունն էր:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 3-ին կադրային նոր որոշումներ է ընդունել: Այդ մասին հաղորդել է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացրած ՀՀ քաղաքացիները, որոնք պահանջում են իրենց թույլ տալ մեկնել Ռուսաստանի Դաշնություն, ստորագրահավաք իրականացրեցին, որին 120 քաղաքացի միացավ: Ակցիայի մասնակիցներն ասացին, որ իրականում մեկնել ցանկացող քաղաքացիների թիվը 2000-ից ավելի է, պարզապես նրանց մի մասը մարզերում են բնակվում, և ամեն անգամ չեն կարող գալ Կառավարության շենքի մոտ:
Տավուշի մարզի Այգեձոր գյուղում կհիմնանորոգվի առողջության կենտրոնը և կկառուցվի նոր հարկաբաժին` բարձրացնելով սահմանապահ համայնքներում բժշկական օգնության որակը, ստեղծելով նոր աշխատատեղեր, զարգացնելով համայնքային կյանքը:
Երեկ 168.am-ը տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը հասցրել է լուծել իրեն հուզող գլխավոր հարցերից մեկը՝ տեղափոխվել է Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակ:
Սեպտեմբերի 1-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշառում էին կատարել 11 մարդու մահվան պատճառ դարձած տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզի տրանսպորտի անվտանգության մասնագետները խստացված ռեժիմով վերահսկողություն են կատարել մարզի տարբեր համայնքներում։
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջան:
ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի և ՁԻԱՀ ԿՀԿ-ի միավորման արդյունքում ձևավորվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը», որի գործառույթների մեջ մտնելու է ոչ միայն ինֆեկցիոն հիվանդությունների բուժումը, այլ նաև որոշ հիվանդությունների էլիմինացիային՝ վերացմանն ուղղված քայլերի մշակումը, համակարգումը, իրականացումը։
Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը հայտարարել է, որ ինքը եւ իր՝ Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ) համաձայն են խորհրդարանական ընտրությունների արդյունքներին եւ անցնում են ընդդիմություն։
Կառավարության դիմաց այսօր առավոտյան բողոքի ակցիա էին անցկացնում Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Նրանք տարբեր պատճառներով են եկել Հայաստան, սակայն արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մնացել են այստեղ, իսկ ընտանիքի մյուս մասը Ռուսաստանում է:
Տաջիկստանի կառավարող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (ՏԺԴԿ) իր նախագահին՝ պետության գործող ղեկավար Էմոմալի Ռահմոնին, նախագահի թեկնածու է առաջադրել հոկտեմբերի 11-ին կայանալիք ընտրություններում։
Տևական ժամանակ է՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) մերձավորները Գորիսում «դեբոշներ» են սարքում և շարունակում մնալ անպատիժ։ Հետաքրքիր է, որ հաշվեհարդար են տեսնում հենց ոստիկանների նկատմամբ։
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը` ՈՒՂԻՂ
Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երեկ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց այն մասին, որ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղվի համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։
Աննա Հակոբյանի «ռազմահայրենասիրական և գերմարտական» լուսանկարները համացանցի թիվ մեկ թեման են դարձել: Սակայն Աննայի և զենքի ծիծաղելի անհամատեղելիության ու բանակը զավեշտի հասնող շոուի վերածելու մասին չէ, որ ուզում ենք խոսել։ Նույնիսկ հարցն այն մասին չէ, թե ի՞նչ էր ցանկանում դրանով ասել դեռ մի քանի ամիս առաջ խաղաղություն քարոզող տիկինը «բելոռուսի պարտիզանի» կեցվածքով։ Առնվազն տարօրինակ է զենքով տեսնել մի մարդու, ով դեռ երեկ կանանց հավաքել ու քարոզում էր խաղաղություն, ով ուզում էր փամփուշտներից զարդեր ձուլել… իսկ այսօր զենքով մի մեծ շոու է կազմակերպել։
Օգոստոսի 31-ին «Փաստինֆո»-ն տեղեկություն էր հրապարակել, թե Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկանդալ է հասունանում. 2018թ. հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանին, որը 2019թ.-ից զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, կասկածում են վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացիներին կոչ է արել պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում երկու անգամ ձայն տալ իր օգտին՝ ընտրատեղամաս ներկայանալով եւ փոստով՝ հեռավար քվեարկության համակարգի արդյունավետությունն ստուգելու համար:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Հաջեթթեփեի համալսարանի պրոֆեսոր Մուսթաֆա Ջանքուրթարանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Անկարայում մեծ արագությամբ ավելանում են կորոնովիրուսով հիվանդների թիվը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ դատավոր Ավագ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր կայացել է «ՀՅԴ-ն` ընդդեմ Արման Բաբաջանյանի» գործով դատական հերթական նիստը:
Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են թշնամու թիրախները Հոմսի նահանգի արեւելքում:
Կառավարությունը հանրակրթական հաստատությունների համար որոշակի պաշտպանիչ միջոցների գնման անհրաժեշտ գումար կհատկացնի։
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտե՞ք` ընդդիմության հիմնական սխալը որն է. մենք այս իշխանություններին ընկալում ենք որպես քաղաքական միավոր և ընդդիմադիր գործունեության ռազմավարությունն ու մարտավարությունը մշակում և իրականացնում ենք քաղաքականության ընդունելի և հաստատված կանոններով:
Աֆղանստանի իշխանությունները գրեթե 5 հազար բանտարկյալ թալիբների են ազատ արձակել «Թալիբան» արմատական շարժման հետ կնքված համաձայնագրին համապատասխան:
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանին։
Ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում: