Ջոկովիչն ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում է
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջան:
Նյու Յորքում ընթացող US Open-ի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Քայլ Էդմունդն էր: 3 ժամ 17 րոպե ձգված մրցախաղից հետո Ջոկովիչը հաղթեց 6:7, 6:3, 6:4, 6:2 հաշվով:
ԱՄՆ բաց առաջնության երրորդ փուլում Ջոկովիչի մրցակիցն է Յան-Լենարդ Շտրուֆը Գերմանիայից:
ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր: