
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 3-ին՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.30C (2007 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.80C (1998 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23.50C